Ապրիլի 9-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած երթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
«Ազատություն» ռադիոկայանին այս մասին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ին միջադեպի մասին ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացրած իր գրավոր հաղորդման մեջ պահանջել է քրեական հետապնդում սկսել Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ, պարզել իրեն մարմնական վնասվածք հասցնելու պատճառները: Մեկ շաբաթ հետաքննություն իրականացնելուց հետո ոստիկանությունը երեկ որոշել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն եւ այժմ քրեական գործ հարուցելու, ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու որոշումը պետք է կայացնի ՀՔԾ-ն:
Միջադեպը պատկերող տեսանյութերում հստակ երեւում է, թե ինչպես է մահակներով, վահաններով եւ սաղավարտներով հանդերձավորված ոստիկանների խումբը Մարտիրոսյանին շրջապատում, հրում, քաշքշում, բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցնում, այնուհետեւ երկու ոստիկաններ նրան արյունլվա դեմքով տանում, նստեցնում են ոստիկանական մեքենան ու բերման ենթարկում ոստիկանության բաժին: Արաբկիրի ոստիկանությունը հենց այդ գիշեր այս միջադեպի առիթով Արմեն Մարտիրոսյանի դեմ վարչական վարույթ հարուցեց` նրան մեղադրելով «ոստիկանի օրինական պահանջներին չարամտորեն չենթարկվելու» մեջ: Չընդունելով այս մեղադրանքները՝ ընդդիմադիր գործիչը անմիջապես գրավոր հաղորդմամբ պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել իրեն ծեծած ոստիկաններին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ակտիվիստներին էլ հաջողվեց բացահայտել նրանցից մեկի` Մարտիրոսյանին ամենաշատ հարվածներ հասցրածի անձը, ով ըստ ակտիվիստների, Մերձավանի 23-ամյա բնակիչ Արթուր Ղազարյանն է:
Ոստիկանությունը չի պարզաբանում, թե մինչ նյութերը Հատուկ քննչական ծառայությանը հանձնելն իրականացված հետաքննության արդյունքում արդյոք ոստիկանների արարքներում քրեական պատասխանատվություն ենթադրող տարրեր հայտնաբերվե՞լ են: Տեղեկացանք, որ այդ օրվա հետ կապված որեւէ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել:
Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՔԾ-ն պետք է լրջորեն քննի միջադեպի հանգամանքները, բացի այդ, նման վարքագիծ ցուցաբերած ոստիկանները պետք է առնվազն ազատվեն աշխատանքից․ - «Նմանատիպ ոստիկանների առկայությունը ոստիկանության շարքերում անթույլատրելի է: Ասենք, ես չէի, ով ֆիզիկապես ամուր է, մեկ այլ քաղաքացի լիներ, իրեն կիսամեռ կանեին այդքան հարվածից հետո»:
Միջադեպի քննությունը, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությանը հանձնվեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո: Վերջինս ապրիլի 9-ին համակարգում էր Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունները: Թեեւ ոստիկանության այսօրվա պաշտոնական պարզաբանման համաձայն, Նազարյանի պաշտոնանկության պատճառը նրա ծառայության եւ բիզնեսի անհամատեղելիությունն է, ինչի հետեւանքով նվազել է Երեւան քաղաքի կայազորի աշխատանքի արդյունավետությունը, այնուհանդերձ, ոչ պաշտոնական եւ լրատվական շրջանակներում այդ պաշտոնանկությունը կապում են ապրիլի 9-ի բռնությունների, Վլադիմիր Գասպարյանին հրահանգները չկատարելու հանգամանքի հետ: Թե որքանո՞վ են քննչական մարմինները այս պաշտոնանկությունից հետո հակված պատասխանատվության ենթարկել Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկաններին, փաստաբան Սեդա Սաֆարյանը դժվարացավ կանխատեսել , բայց թերահավատորեն փաստեց, որ ոստիկանության հետաքննիչների հարցադրումները ի սկզբանե «ոստիկաններին պաշտպանության տակ առնելու» միտում են ունեցել:
«Օրինակ` «ոստիկանները գործել են օրինաչափ, կարգադրություններ են արել օրինականության սահմաններում, ոստիկանության մասին օրենքի համաձայն…»: Այս տեքստով է գնում, դա ոչ մի լավ բանի ակնկալիք իմ մոտ չի առաջացնում»,- ասաց Մարտիրոսյանի փաստաբանը:
Ինչ վերաբերում է իրադարձություններում Ներսես Նազարյանի առանցքային դերակատարության մասին կարծիքներին ու նրա պաշտոնանկությանը, Սեդա Սաֆարյանը, մասնավորապես, ասաց․ - «Պետք էր, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին պատժեին, որպեսզի ժողովրդին հանդարտեցնեին, որ` տեսեք, գործ է արվում.. Բայց, շատ կներեք, իրեն հաջորդեց Աշոտ Կարապետյանը, ով քիչ ծառայություն չունի այս նույն ժողովրդի դեմ: Մի քանի գործով ես եմ առնչվել, որ մարդիկ ուղղակիորեն ցուցմունքներ են տվել բռնության կիրառման վերաբերյալ: եւ եթե այս կարգի փոփոխություններ են սպասվում Հայաստանում, ուրեմն թող Ներսիկ Նազարյանը մնար, ո՞ւմ էր խանգարում: Փոփոխության նպատակը դեպի լավը պիտի լինի, դրականը պիտի լինի: Դե Աստված մենակ կիմանա, թե փակ վարագույրների հետեւում ինչպիսի խոսակցություններ ու բանակցություններ են ընթանում, դա այդքան թափանցիկ չէ, որքան մեզ թվում է: Գուցեեւ առերեւույթ այդ թատերական ներկայացումները որոշ մարդկանց դուր են գալիս, որոշներին դուր չեն գալիս, բայց ես չեմ կարծում, որ մենք տեսնում ենք այն, ինչ բովանդակային առումով կա»:
Հավելենք, որ ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ կապված ցերեկվա միջադեպի վերաբերյալ նյութերով էլ զբաղվում է դատախազությունը: