Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «խիստ մտահոգված է», որ մայրաքաղաքում երեկվա առանձին միջադեպերի հետ կապված ոստիկանության կողմից ուժի կիրառումը չի եղել իրավաչափ:
Երեկ Երեւանի տարբեր հատվածներում բախումներ գրանցվեցին ոստիկանության աշխատակիցների եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ:
«Պարզապես, օրենքն ինձնից պահանջում է, որ առանձին դեպքերի [մասին] գնահատականը ես հնչեցնեմ միայն պետական մարմնին հարցում եւ նրանից պարզաբանում ստանալուց հետո: Առանձին դեպքերով ես հիմա չեմ կարող տալ գնահատականներ, բայց կարող եմ ընդհանրական երկու գնահատական հնչեցնել: Առաջինը, որ երեկվա առանձին միջադեպերի հետ կապված մենք ունենք խիստ մտահոգություն, որ ուժի կիրառումը չի եղել իրավաչափ, այսինքն` համաչափ», – այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը` հավելելով. – «Եվ երկրորդ դիտարկումը եւ գնահատականը, որ ունենք` ոստիկանապետը եւ իր աշխատակիցները ցուցաբերեցին մեծ պրոֆեսիոնալիզմ` կապված մեծ բախումների կանխման հետ, այսինքն հաջողվեց այնպես անել, որ չլինեն զանգվածային բախումներ, իսկապես մեծ, ավելի արյունոտ ինչ-որ միջադեպեր, եւ սա դրականն է երեկվա միջադեպերի եւ երեկվա ոստիկանության գործունեության: Բայց առանձին միջադեպերով մենք մտահոգված ենք եւ հիմա անում ենք ուսումնասիրություններ եւ հարցումներ ենք ուղարկել եւ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ստանանք պարզաբանումներ ոստիկանությունից, կտանք մեր ավելի կոնկրետ գնահատականները»:
Օմբուդսմենը մանրամասնեց, որ նկատի ունի ե՛ւ Արմեն Մարտիրոսյանի, եւ´ առանձին ակտիվիստների` Եղիա Ներսիսյան կամ Մարիամ Սուխուդյանի բերման ենթարկելու հանգամանքները:
«Չէի ցանկանա առանձնացնել որեւէ մեկը, որպեսզի հանկարծ մեր առանձնացման մեջ արդեն իսկ չլինի անհամարժեք եւ ապօրինի գնահատական: Բայց սա նաեւ չի նշանակում, թե մենք հատուկ ուշադրություն չենք դարձնում Արմեն Մարտիրոսյանի դեպքին: Քանի որ կա հասարակության մեջ այսպիսի ընկալում, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը միշտ բացասական է, մենք էլ ենք բացասական դիտարկում, բայց կան իրավիճակներ, երբ այդ ուժի կիրառումը օրինական է: Մեր խնդիրն է այսօր, որպես մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, պարզել, թե կոնկրետ միջադեպերում ուժի կիրառումը որքանո՞վ է եղել օրինաչափ, այսինքն` օրենքի տառին համապատասխան», – ասաց Կարեն Անդրեասյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կարող է ասել այն կապակցությամբ, որ ոստիկանությունն երեկ փակել էր դեպի Բաղրամյան պողոտա տանող մի քանի փողոցներ, եւ ցուցարարները բողոքում էին, որ ոտնահարվում է ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքը, օմբուդսմենն արձագանքեց. – «Կարող եմ ասել, որ չեն կարող լինել փողոցներ, որոնք միշտ արգելված լինեն որոշակի խաղաղ ակցիաների համար: Միեւնույն ժամանակ, չի կարելի ասել, որ ցանկացած տեղաշարժի խոչընդոտում դա ապօրինի է: Կան դրա համար էլ հստակ մշակված օրենքներ, եւ տվյալ դեպքում պետք է հասկանալ` ի՞նչ շահերի պաշտպանության համար է փակ եղել այդ տարածքը` ազատ տեղաշարժի կամ ազատ հավաքի համար»:
Կարեն Անդրեասյանը տեղեկացրեց, որ մի քանի օր անց` ոստիկանությունից իրենց հարցումների պատասխանը ստանալուց հետո, իրենք պատրաստ են հանդես գալ կոնկրետ գնահատականներով: