Ազգային ժողովում այսօր «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» խորագրով խորհրդարանական լսումներ են ընթանում:
Մասնակիցների թվում են ոստիկանության, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալը եւ այլոք:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ապրիլի 9-ին ընդդիմության երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից արյունլվա դեմքով բերման էր ենթարկվել, «Ազատություն» ռադիոկայանին ասում է, թե ոստիկանությունը հանրության շրջանում իր վստահությունը կվերականգնի, եթե չգործի որպես «քաղաքական մահակ» եւ «ընտրակեղծիքների գործիք» ընդդիմության դեմ:
«Այդ պարագայում մենք կունենանք նորմալ իրավիճակ: Իմիջիայլոց, ասեմ, որ ապրիլի 9-ին ես նաեւ նորմալ ոստիկաններ եմ տեսել, ովքեր փորձում էին թույլ չտալ ծեծուջարդ, խժդժություններ եւ փորձում էին նաեւ ժողովրդին պաշտպանել», - ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ, ցավոք, իր նկարագրած ոստիկանները մեծ թիվ չէին կազմում:
«Ժառանգության» փոխնախագահը, համեմատության եզրեր անցկացնելով 2008-ի մարտի 1-ին եւ մեկ շաբաթ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողությունների միջեւ, նշում է, որ ինքն ավելի բարվոք իրավիճակ չի նկատում:
«Դրա համար առարկայական հիմքեր կան: Ոստիկանության հետ կապված խնդիրները, կարծես թե, միայն հետընտրական գործընթացների ժամանակ են առաջանում: Մնացած ժամանակ, կարծես թե, շատ ավելի հանգիստ վիճակ է: Երբ իշխանությունը այլեւս ընտրություն չկեղծի, ոստիկանությանը չօգտագործի իր կեղծված իշխանությունը պահելու համար, այդ ժամանակ էլ վստահությունը կսկսի աճել», - ասում է Մարտիրոսյանը: