Երեկ երեկոյան մահափորձի ենթարկված նախագահի ընդդիմադիր թեկնածու Պարույր Հայրիկյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե ակնկալում է, որ ընտրությունները 15 օրով հետաձգվեն` իր առողջական վիճակի հետ կապված:
«Իմ միակ ցանկությունն այն է, որ մարդիկ, ովքեր անհանգստացած են ինձնով, իմանան, որ ես լավ եմ եւ շարունակելու եմ աշխատել, ինչպես միշտ եմ աշխատել: Բժիշկներն ասում են, որ երկար բուժում պետք կլինի, բայց ես պիտի աշխատեմ այնպես անել, որ ընտրությունները չհետաձգվեն», - ասաց Հայրիկյանը` պարզաբանելով. - «Կա ընտրությունների հետաձգման երկու տարբերակ: Մեկը 15 օր, հարկադրված եմ դա անել, որովհետեւ ի վիճակի չեմ: Մյուսը` նոր ընտրություններ կազմակերպել եւս 40 օր անց: Ես պիտի աշխատեմ, որ այդ եւս 40 օրը չլինի, որովհետեւ ես էլ եմ մտածում այն բանի մասին, որ գործընթացի մեջ ենք, ավարտին հասցնենք», - «Ազատություն» ռադիոկայանին եւ Հանրային հեռուստաընկերությանը «Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում վիրահատությունից հետո տված հարցազրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Հարցին, թե ինչ կասկածներ ունի, թեկնածուն պատասխանեց. - «Ես առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ` նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Որովհետեւ ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, եւ չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաեւ Ռուսաստանին: Բայց դրան զուգահեռ ասել եմ` մենք գնալու ենք Եվրոպա, Եվրոպան է մեր ապագան: Իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ: Դեմոկրատական Ռուսաստանը արդեն մեր դաշնակիցն է, բնականաբար: Իրապես դեմոկրատականը: Ես կարծում եմ, որ երբ վերջերս այդ շեշտադրումը կատարեցի, դա ոմանց ուժերն ակտիվացրեց, եւ տեսնելով, որ կա ձայների աճ… Ենթադրում եմ, որ դրա հետ կապված է, որովհետեւ անձնական որեւէ հակառակորդ չունեմ ես»:
Նա ասաց, որ տեսել է իր վրա կրակողին. - «Ես տեսա: Եթե [նորից] տեսնեմ, մի քիչ նայեմ, կհիշեմ, որ ինքն էր: Բայց այստեղ ուրիշ խնդիր կար. պետք էր արագ ելք գտնել, որովհետեւ ես ունեի ընդամենը վայրկյանի տասնորդական մասը, նույնիսկ ավելի պակաս: Ես տեսա, որ ինձ մոտեցած մարդը ոչ թե ձեռք է ինձ մեկնում, այլ ինչ-որ լաթի մեջ փաթաթած ձեռքն ուղղում է կրծքիս: Ես փորձեցի դժվարացնել իր դրությունը. մի կողմից ձեռքով իրեն խանգարել, մյուս կողմից շրջվել… Ու կրակոցը եղավ, ես, ինչպես բռնցքամարտի ժամանակ նոկաուտ ստացած մարդը… բայց հասկանում էի, որ չպիտի կանգնեմ: Իսկ ինքը փորձում էր էլի կրակել… Ես փորձում էի խուսափել, բայց երեւի ինքը գլխիս խփելու այդ վճռորոշ բանն էր ուզում անել: Ես որ առաջին կրակոցը ստացա, բարձր գոռացի, ու հարեւանները դուրս եկան: Այդ երկրորդ փուլում, երբ ինքը վրա տալիս, ես խուսափում էի, միաժամանակ ասում էի` օգնեցեք: Որովհետեւ հասկանում էի, որ վայրկյան առ վայրկյան թուլանում եմ, հիմա առանց այդ երկրորդ կրակոցի էլ պիտի ընկնեմ: Բայց ինքը երկրորդ անգամ կրակեց: Այդ կրակոցից լուրջ բան չկա` ընդամենը վառած վերք: Բայց երբ հարեւաններս դուրս եկան, գոռգոռացին, այդ մարդը փախավ: Ես հասկացա, որ պիտի տուն հասնեմ: Մտա ներս ու, ներողություն, չեմ հիշում»:
Հարցին, թե գոհ է արդյոք ոստիկանություն աշխատանքից, նա արձագանքեց. - «Ես այդպիսի բաների մասին այդ պահին չեմ կարողանում խոսել: Եթե խոսքը վերաբերում է ինձ` այս պահի դրությամբ, ապա պետք է տեսնել ինչ են անում: Բայց ոստիկանություն, ազգային անվտանգություն եւ դատախազություն` ամենաբարձր մակարդակով գործի մեջ են»:
«Ամենակարեւորը, որ ես կուզեմ ձեր միջոցով հաղորդել նաեւ մյուս լրագրողներին, այն, որ ես լավ եմ: Սա հերթական փորձություններից մեկն եմ համարում: Գիտեմ, որ սա իմ դեմ ուղղված չէ: Ցավոք սրտի` երանի իմ դեմ ուղղված լիներ: Ուղղված է այն ծրագրերի, գաղափարների դեմ, որ ես կրում եմ ու ուզում եմ դարձնել հայ ժողովրդի սեփականությունը: Բնական է, այդ ծրագրերի դեմ պայքարողները հակառակորդ են: Իմ գործընկերներից որեւէ մեկին դրան ընդունակ չեմ համարում, նկատի ունեմ այսօր նախագահական ընտրություններին մասնակցող որեւէ մեկին: Որովհետեւ երկու օր առաջ ես հստակ ասացի` նախագահ դառնալու դեպքում ես մենակ ոչինչ անել չեմ կարող, ես պիտի աշխատեմ բոլորի հետ»:
Իսկ հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի հետ ինչի մասին են զրուցել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. - «Նախագահի հետ ես առաջին օրը չէ, որ ծանոթ եմ: Խոսեցինք տարբեր բաների մասին: Ինքը իր ցավն ու վրդովմունքն հայտնեց, ասաց, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն: Ասացի, որ ես ընտրությունները 15 օր հետո 40 օրով հետաձգելու տրամադրվածություն չունեմ: Բայց այդ 15 օրը ակամա կստացվի արդեն: Ուզեմ-չուզեմ` դա կստացվի: Կարծում եմ, որ մինչեւ այդ ես լավացած կլինեմ»: