Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը մտահոգություն է հայտնում Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչ, արխիվ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչ, արխիվ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը խորը մտահոգություն է հայտնում նախագահության թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձի առնչությամբ։

Այսօր տարածած հայտարարության մեջ դեսպան Յանեշ Լենարչիչը նշում է. «Այս հարձակումը խորապես մտահոգիչ է , եւ ես կոչ եմ անում ընտրությունների մասնակից բոլոր ուժերին զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Մենք նաեւ կոչ ենք անում համապատասխան մարմիններին ջանադրաբար հետաքննել այս հանցագործությունը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենը նաեւ հավելել է, որ շահագրգռված բոլոր ուժերը պետք է երաշխավորեն, որ ընտրական գործընթացը մնա խաղաղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG