ՀՀ ոստիկանությունը տարածած հայտարարությամբ «իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ եւ հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու եւ բացահայտելու համար»:
Հիշեցնելով, որ դեռեւս հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ` ՀՀ ոստիկանությունը «եւս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը` իր լիազորությունների շրջանակներում երաշխավորելու ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը եւ կոչ է անում նրանց օգտվելու այդ հնարավորությունից»: