Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կազմակերպված մահափորձը առաջին հերթին հարվածում է իշխանությանը, երեկ գիշեր հայտարարել է հիվանդանոց վիրավորված Հայրիկյանին տեսակցության գնացած վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նախագահի թեկնածուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ հայտարարություններից գործի անցնելու պահն է եղել: Նրանք իշխանությունից Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի անհապաղ բացահայտում են ակնկալում:
«Իշխանությունը պարտավոր է բացահայտել, որպեսզի ապացուցի, որ ա. իրենք չեն, բ. կոնկրետ Պողոսն է կամ Պետրոսն է, գ. ներողություն, որ այս բանը պատահեց, բայց, այնուամենայնիվ, մեր ինչ-որ համակարգ գործում է», - ասաց նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
«Եթե այս հանցագործությունը չբացահայտվի, դա կնշանակի, որ պետությունը անզոր է ապահովել անվտանգությունը նման կարեւորագույն ժամանակահատվածում», - ասաց արդեն 12-րդ օրը հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Արման Մելիքյանն ասում է, որ հետաքննության թափանցիկությունը պետք է ապահովվի, որպեսզի տարատեսակ ենթադրությունների համար անառողջ հիմքեր չստեղծվեն:
«Ես հուսով եմ, որ համապատասխան մարմիններ անօգնական չեն գտնվի այդ առումով», - ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով էլ` երեկվա մահափորձը իշխանության թերացման արդյունքում եղավ:
«Ես համարում եմ, որ սա հարված է ոչ թե իշխանությունների վրա, ինչպես վարչապետը ասաց, այլ Հայաստանի ժողովրդի, պետականության եւ իմ վրա անձնապես: Ինչ-որ մեկը վախենում է ժողովրդի ձայնից, ժողովրդի իրավունքի իրացումից: Իշխանությունը թերացավ, պետությունը` ոչ երբեք», - ասաց Հովհաննիսյանը:
Թեկնածու Արամ Հարությունյանի կարծիքով` տեղի ունեցածը չի բացահայտվի, բայց նա համոզված է, որ կատարվածի հետեւում հստակ ուժ կա, որը գործել է ընտրությունները խափանելու համար: Թե հատկապես որ ուժերին նկատի ուներ, Հարությունյանը չհստակեցրեց, ասաց` ժամանակը ցույց կտա, թե ում էր դա ձեռնտու:
«Երեւաց, որ մենք հաստատ չենք ապրում ապահով Հայաստանում, որ նույնիսկ նախագահի թեկնածուն պաշտպանված չէ», - ասաց նա:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ ասաց. - «Միգուցե մահափորձ չի եղել, միգուցե փորձել են վախեցնել: Կրակելը դեռ չի նշանակում` մահափորձ: Սպանության փորձ չէ… չեմ ուզում գնահատականներ տալ, դրա համար կան մասնագետներ, դա իմ գործը չէ բացարձակապես, ես կաշխատեմ այդ հարցում մի փոքր կոռեկտության սահմանները պահել»:
Թեկնածուներից որեւէ մեկը տեղի ունեցածի վերաբերյալ կոնկրետ վարկած առաջ չքաշեց, միայն ենթադրեցին:
«Այո, մենք կրիմինալիստ չեն, վարկածներ չունենք եւ չենք կարող պնդել, թե իշխանությունն է սա արել: Բայց քանի որ այս ահաբեկության մթնոլորտը կա, սա իշխանության խնդիրն է: Բացի այդ իշխանությունը նյարդայնանում է, լուրջ պրոբլեմ ունի իշխանական թեկնածուն երկրորդ փուլ անցնելու համար», - ասաց Բագրատյանը:
«Բնական է, բոլորս գիտենք, որ Պարույր Հայրիկյանը իր ավանդական հակառակորդը համարում է Ռուսաստանին, հավանաբար մենք դա կլսենք», - ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նախագահի բոլոր թեկնածուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեցին, որ թեեւ պաշտպանվածության զգացողություն, մանավանդ` այս դեպքից հետո չունեն, բայց չեն օգտվի թիկնապահների ծառայություններից, չնայած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ եւս մեկ անգամ հիշեցրել է թեկնածուներին թիկնապահներով ապահովելու ոստիկանության պատրաստակամության մասին:
Սակայն Արամ Հարությունյանը չի վստահում պետական ինստիտուտներին:
«Եթե որոշեն որեւէ մեկի հարցեր լուծել, որեւէ թիկնապահ տիրոջը չի կարող փրկել: Նույն Արծրուն Մարգարյանի դեպքում հենց թիկնապահը սպանեց իրեն», - ասաց թեկնածուն:
Հրանտ Բագրատյանը թիկնապահի առկայությունը մտահոգող է համարում:
«Ես անձամբ հրաժարվում եմ ոստիկանության տված թիկնապահներից: Թիկնապահի պահը մի քիչ մտահոգող է, որովհետեւ էս շտաբը, օրինակ, շատ մարդիկ են մտնում, եւ մեզ մոտ եկողների կեսը չեն ուզում բացահայտ աշխատել», - ասաց նա:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է` գոնե իր երկրում, իր հայրենիքում «հավելյալ պաշտպանության կարիք չունի»:
Վարդան Սեդրակյանը չունի թիկնապահ, չի էլ ուզում ունենալ, նա ֆատալիստ է:
«Ճակատագրին հավատացող մարդ եմ եւ գիտեմ, որ ամեն մարդ ունի իր ապրելու եւ մեռնելու ժամանակը, եւ եթե այդ ժամանակը գալիս է, ոչ թիկնազոր, ոչ բան… ես գիտեմ քանի տարի եմ ապրելու», - ասաց թեկնածուն: