Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, Օհանջանյանին անցած ամիս մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետ):
Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «իր պաշտպանյալին անհիմն մեղադրանք է առաջադրվել, եւ Ալբերտ Օհանջանյանը իրենց մեղավոր չի ճանաչում»:
Ուշագրավ է, որ գոմեշի մսի հետ կապված քրեական գործ հարուցվել էր դեռեւս այս տարվա հունիսին` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշներով: Եվ փաստորեն 3-4 ամիս քրեական գործը քննելուց հետո նախաքննական մարմինը որոշել է մեղադրանք ներկայացնել ոչ թե Զինված ուժերի բարձրաստիճան որեւէ պաշտոնյայի, այլ Կապանի մսի կոմբինատի տնօրենին, ով ասում է, թե մեղավոր չէ: Առնվազն տարօրինակ է, թե ինչպե՞ս կարող էր մսի կոմբինատի տնօրենը առանց Զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարության իմացության բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք այս գործով որեւէ զինվորականի մեղադրանք չի առաջադրվե՞լ, ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց, թե ներկայումս քննարկման փուլում է մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը, եթե նրանց գործողություններում առկա լինի քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Առայժմ սակայն նման մեղադրանքներ չեն առաջադրվել:
Զինված ուժերում կատարված չարաշահումների մասին մոտ մեկ ամիս առաջ հրավիրած խորհրդակցության ժամանակ խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը` հորդորելով իրավապահ մարմիններին չարաշահումների գործով բռնել «խոշորների գլխից»: Ստացվում է, որ այս պատմության մեջ «խոշոր գլուխն» առայժմ Կապանի մսի կոմբինատի տնօրենն է:
Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունից առաջ` սեպտեմբերի 6-ին, նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով համակարգում էր Զինված ուժերում գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը: Փայտյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հեռախոսազանգերին չպատասխանեց: «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ` գեներալ-լեյտենանտը Հայաստանում չէ, նա մեկնել է արտերկիր բուժվելու:
Մեծ հնչեղություն ստացած գոմեշի մսի պատմությունից անմասն չմնաց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մասնավորապես, կառավարության նիստում արձագանքելով իր հասցեին հնչող մեղադրանքերին, նա հայտարարել էր, թե ինքը գոմեշի մսի ներկրման հետ որեւէ կապ չունի:
«Հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից այս ընկերությունները, որ միս են ներմուծում, իմ անվան հետ: Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս հինգ ընկերությունների հետ որեւիցե առնչություն ես չունեմ բացարձակապես: Ո'չ ընկերներ, ո'չ բարեկամներ, ո'չ թաքնված անձինք այս ընկերությունների հետեւում ինձ հետ կապված, չկան», - ասել էր վարչապետը: