Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով մեղադրվող մյուս ընդդիմադիրների գործով դատավարության մեկնարկին Կենտրոնի դատարանի առջև կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է շաբաթ օրը: «Ազատությանն» այս տեղեկությունը հաղորդեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության հաղորդմամբ, անցյալ հինգշաբթի տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հունիսի 13-ից այցելում է Հայկ Կյուրեղյանին՝ Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարան:
Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում վկայեց, որ անձամբ ինքը տեսել է Հայկ Կյուրեղյանի թևերի կապտուկները։ Կյուրեղյանը տեղեկացրել է, որ ծեծի հետևանքով մարմնի վրա կան այլ հետքեր ևս։
«Ազատության» հարցին, թե վնասվածքները բերման ենթարկելու հետևանքո՞վ է, Սահակյանը պատասխանեց.- «Ոստիկանությունում են Հայկին ծեծել։ Կային, որ բերման ենթարկելուցել է ստացել, կային, որ ոստիկանությունում, բայց ինքը չցանկացավ մանրամասնել, ասաց, որ դրանց ինքը կանդրադառնա առանձին»։
Կենտրոնի բաժնում ոստիկանական ծեծի մասին Հայկ Կյուրեղյանը վկայել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ զրույցում: Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանն «Ազատությանն» ասաց, որ պաշտպանի ներկայացուցիչները շաբաթ օրն այցելել են Կյուրեղյանին։
«Նրա մարմնի վրա եղել են վնասվածքների հետքեր։ Կյուրեղյանն ասել է, որ իրեն ծեծել են Կենտրոնի ոստիկանության բաժնում»,-ասաց Գրիգորյանը։
Պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի փոխանցմամբ, Հայկ Կյուրեղյանի մարմնական վնասվածքներն արձանագրել են արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները:
Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավարի խոսքով, փաստեր կան, որոնք վկայում են, որ Հայկի մարմնի վրա կան խոշտանգման հետքեր։
«Ձերբակալվածների բուժօգնության ու բուժզննության գրանցամատյանում նրա մարմնական վնասվածքները բոլորը գրանցված են եղել, ես այդ բոլոր փաստերն արձանագրել եմ»,- հաստատեց դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցին հարց ուղղեցինք՝ ինչո՞վ են բացատրում 31-ամյա Հայկի մարմնական վնասվածքների առկայության փաստը: Ոստիկանությունից պատասխանեցին մեկ նախադասությամբ՝ նախաքննությունը շարունակվում է:
Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ անհրաժեշտ է մեր գրավոր հարցումը ստանալ, հետո պարզել՝ ձերբակալված լինելու ժամանակ Հայկ Կյուրեղյանի մարմնական վնասվածքների փաստով հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, թե՞ ոչ, այդ կապակցությամբ վերադաս դատախազին գրություն ուղարկվե՞լ է, թե՞ ոչ: Գրավոր հարցումն ուղարկված է:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ ասում են, որ ճիշտ է սպասել պաշտոնական պարզաբանման, պաշտոնական պատասխանին։
«Այնուհետ հնարավոր է նաև Հատուկ քննչական ծառայություն դիմել արդեն, թե մեր, թե արդեն դիմումատուի համաձայնությամբ նաև»,- ասաց Գրիգորյանը։
Պաշտպանի գրասենյակում տեղեկացրին, որ արագ արձագանքման խումբն այսօր ևս մեկնել է Նուբարաշենի մեկուսարան, Հայկ Կյուրեղյանը կալանավորվելուց հետո տեղափոխվել է Նուբարաշեն։
Կյուրեղյանին ազատությունից զրկելու ժամանակահատվածում մեկ այլ իրավախախտման մասին ևս վկայեց հասարակական դիտորդական խմբի ղեկավարը։
«Բերման ենթարկվելուց իրեն փաստաբան չեն տվել, նույնիսկ չեն բացատրել իրավունքները ձերբակալման ժամանակ։ Արդեն հաջորդ օրն էր, ասացինք՝ փաստաբան ունես, ասաց, չէ, ես չգիտեմ ինչպես է փաստաբան ներգրավվում, խումբը մանրամասն բացատրեց իր իրավունքները»։
Դիտորդական խմբի փոխանցմամբ, Հայկ Կյուրեղյանը հայտարարում է, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ եղել է գիտակից վիճակում և կրակ է արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ չի կրակել, մինչդեռ ըստ դիտորդական խմբի անդամների, Հայկ Կյուրեղյանն ասել է, որ ոստիկանության բաժնում փորձում են իր վզին փաթաթել կնոջ վրա կրակելու մեղադրանք:
Նա, ըստ դիտորդական խմբի անդամների, ասել է, որ ինքն արժանապատիվ անձնավորություն է և իր կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չի բարձրացրել ու չի բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է:
Հասմիկ Սահակյանի փոխանցմամբ, Կյուրեղյանն իրեն ասել է, որ անձամբ չի ճանաչել Շանթին և մյուսներին, պարզապես իր այդ ակցիայով միացել է Շանթի սկսած բողոքին:
Դիտորդական խմբի ղեկավարի տպավորությամբ, Հայկ Կյուրեղյանը, գիտակցելով, որ չի կարողանալու խուսափել քրեական պատասխանատվությունից, դիմել է բողոքի այս ձևին՝ նախընտրելով ավելի արտահայտիչ տարբերակը:
Կյուրեղյանը, հիշեցնենք, բերման է ենթարկվել հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին, դատարանի շենքի առջևից։
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կյուրեղյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: