Հունիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Ոստիկանությունից:
Հունիսի 12-ին ժամը 12:10-ի սահմաններում 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում բարձրացել էր դատարանի շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, թե մեքենայում ռումբ կա, ինչից հետո իր մոտ եղած ատրճանակից [իր պնդմամբ՝ գազային] կրակոցներ էր արձակել ոստիկանների ուղղությամբ:
Փաստի առթիվ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որը 4-7 տարվա ազատազրկում է նախատեսում զենքի գործադրմամբ կատարված և անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով զուգորդված խուլիգանության համար:
Էլեն Չիլինգարյան