Բրյուսելյան տարեկան ֆորումը, որին մասնակցում են եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներ, փորձագետներ ու դեսպաններ, այս տարի բավականին թեժ անցավ:
Ինչպես և սպասվում էր, Ուկրաինան ու Ղրիմը բանավեճերի հիմնական թեմաներն էին: Սակայն որպես ռուսական կայսերական քաղաքականության օրինակ՝ հիշատակվեց նաև Հայաստանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես դա արվեց Ուկրաինայի դեպքում, Արևելյան հարևանության ծրագրի ջատագովներից Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը բավականին ուշագրավ պատասխան տվեց։
«Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլևս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»,- ասաց Բիլդտը։
Բրյուսելի ֆորումի ընթացքում Եվրոպական ու ամերիկյան կողմերը վիճում էին՝ արդյոք պետք էր ավելի կոշտ արձագանքել Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին, թե ոչ: Եվ միայն Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովն էր մեղադրում ուկրաինական կողմին` քաղաքական ճգնաժամ սկսելու համար:
ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Հյուխտն էլ իր խոսքում որպես Ռուսաստանի վարած բիրտ քաղաքականության օրինակներ հիշատակեց Հարավային Օսիան, Աբխազիան, որոնք նրա խոսքով` Ռուսաստանը կրկին բռնակցել է իր տարածքին:
«Նույնը նրանք անում են Ղրիմում, դա ակնհայտ է: Ռուսաստանը նաև Հայաստանին ստիպեց հրաժարվել մեզ հետ Ասոցացման համաձայնագրից, ասելով`«Տեսեք, եթե դուք, հայերդ, անեք դա, մենք այլևս չենք պաշտպանի ձեզ Լեռնային Ղարաբաղի հարցում»: Ռուսները շարք են ստեղծում մարգարիտներից, բայց այդ մարգարիտներն իրականում սառած հակամարտություններ են: Ո՞րն է դրա իմաստը։ Արդյոք մենք սա էլ պետք է կո՞ւլ տանք։ Ո՛չ, ամեն ինչ իր գինն ունի և մենք՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է հստակ լինենք այս հարցում։ Սա պարզապես անթույլատրելի է»,- ասում էր Կարել դե Հյուխտը։
Ֆորումի մեկ այլ՝ ՆԱՏՕ-ական քննարկման ժամանակ էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կոշտ հարցադրում արեց ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպանին՝ հարց-պահանջ հնչեցնելով հարգել միջազգային նորմերը, որոնք Ռուսաստանը պարտավորություն է ստանձնել հետևել:
Ռուս դեսպանի խոսքով` Հյուսիսատլանտյան դաշինքն ազատ է ընդունել ցանկացած որոշում, Ռուսաստանը նույնպես ազատ է պաշտպանել իր օրինական անվտանգությունը: Դեսպան Գրուշկոյի խոսքով՝ իրենք վաղուց են զգուշացրել, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի ռուսական սահմաններ լավ արդյունքի չի հանգեցնի:
Արդյոք Ռուսաստանը կընդունի՞ Վրաստանի որոշումը՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, դաշինքի գլխավոր քարտուղարի զայրացած հարցին ռուսական կողմը պատասխանեց, որ Ռուսաստանը դեմ է դրան ու մեծ սխալ է համարում այդպիսի քայլը: Ռուսաստանի ներկայացուցիչը մեղադրեց ՆԱՏՕ-ին նաև ուժ ցուցադրելու մեջ։
Եվրոպացիները մտահոգված են՝ ո՞վ է հաջորդը Պուտինի ցանկում՝ մի՞գուցե Մոլդովան ու Մերձդնեստրը։