Ամերիկահայ համայնքը նախագահական ընտրությունների վերաբերյալ հավաքական մոտեցում չի որդեգրել, քանի որ ոչ գործող նախագահ Բարաք Օբաման, եւ ոչ էլ նրա մրցակից Միթ Ռոմին ողջ քարոզարշավի ընթացքում չհանդիպեցին համայնքի ներկայացուցիչների հետ եւ որեւէ հայամետ հայտարարությամբ հանդես չեկան: Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրած ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի որդին Մոսկվա է այցելել իր ընկերության համար ռուս ներդրողներ գտնելու նպատակով: Բաքվում երեքշաբթի օրը կբացվի Համացանցի կառավարման 7-րդ միջազգային խորհրդաժողովը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 9-ը։