«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում Մերուժան Տեր-Գուլանյանը ասում է. - «Շատ կուզեի, որ Հայաստանի Հանրապետության իմ հարգելի նախագահը հորդորի օլիգարխներին չընտրվել Ազգային ժողովում: Բնականաբար նա չի կարող արգելել, որովհետեւ ՀՀ քաղաքացին իրավունք ունի ընտրվելու: Բայց հորդորել, որ իրենք զբաղվեն իրենց գործերով, կարող է: Տնտեսական հսկայական գործեր են անում մարդիկ: Բնավ կարիք չկա, որ իրենք խորհրդարանում լինեն: Մեր խորհրդարանը փոփոխության կարիք ունի: Թե չէ մի տեսակ մրզավազք է, ամեն ինչ ունենք, բա պատգամավոր չլինենք: Այ մարդ, ինչի՞դ է պետք պատգամավոր լինելը»: