«Այն առումով, որ իրավիճակային գնահատականներ են տրված, եւ քանի որ այս կառավարությունը ապացուցել է, որ իր կանխատեսումների վրա հույս դնել հնարավոր չէ, որովհետեւ դրանք չեն իրականանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետը:
Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով, որին կառավարությունը հավանություն տվեց սեպտեմբերի 30-ին Տավուշի մարզում անցկացված արտագնա նիստում, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմելու է ավելի քան 4 տոկոս: Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի կատարել շուրջ 999 միլիարդ դրամի (մոտ 2.8 միլիարդ դոլար) ծախս: 2011-ին նախատեսվում է ավելացնել հարկային եկամուտների ծավալը` հասցնելով 650 միլիարդ դրամի:
«Ես ուղղակի մի մտահոգիչ թվի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, որ կառավարությունը նախատեսել է` արտաքին պետական պարտքի միջոցով նաեւ պետք է ծածկի բյուջետային դեֆիցիտը եւ պետական ծախսերը, եւ մեր արտաքին պարտքը, ըստ նախնական կանխատեսումների, 2011-ի ավարտին կկազմի ավելի քան 40 տոկոսը համախառն ներքին արդյունքի: Իսկ սա բավական մտահոգիչ թիվ է», - ընդգծեց Թեւանյանը` մանրամասնելով. - «Մինչեւ 2008 թվականը մեր անկախության տարիներից ի վեր Հայաստանի արտաքին պարտքը կազմել է արդեն 1.4 միլիարդ դոլար: Այս երկու տարվա ընթացքում, փաստորեն, իշխանությունը ավելի քան կրկնապատկել է այդ արտաքին պարտքի չափը եւ ընդամենը երեք տարի հետո մեր արտաքին պարտքի սպասարկման առումով ունենալու ենք բավական ծանրակշիռ գումարներ, որ պետք է վճարի պետությունը, եւ սա ուղղակի բավական մտահոգիչ է դառնում»:
«Ինչ վերաբերում է այն կանխատեսմանը, որ ՀՆԱ-ի աճ է լինելու, տնտեսության բոլոր ճյուղերում աճ է լինելու, ասեմ, որ դրանք միգուցե անվանական կանխատեսման է ենթարկված, որովհետեւ հաշվի չի առնված այն ինֆլյացիան, որը կարող է խժռել անվանական արժեքի եւ անվանական աճի հնարավորությունները», - ասաց «Պոլիտէկոնոմիա» կենտրոնի ղեկավարը: - «Այս առումով, կանխատեսված ՀՆԱ-ի 4 տոկոս աճը որեւէ իրական հիմք չունի իր մեջ, որովհետեւ մեթոդոլոգիան չի երեւում` ինչպես են իրենք հաշվարկները արել, եւ քանի որ կառավարությունը, որը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձեւավորվել էր, ներկայացրեց ծրագիր, համաձայն որի` տարեկան իրենք պլանավորում են ոչ պակաս քան 9 տոկոս համախառն ներքին արդյունքի իրական աճ, իսկ մենք տեսանք, որ 2009-ին եղավ մինուս 14.4, 2010-ին ակնհայտորեն չի կատարվի այդ 9-տոկոսանոց խոստումը, այսինքն` գործադիր իշխանության ներկայացրած թվերը, ծրագրերը որեւէ հավատ չեն ներշնչում»:
«Օրերս ԱՄՀ-ի ներկայացուցիչը ընդունեց, որ կա գերավճարների ինստիտուտ եւ ստվերային տնտեսություն: Մյուս կողմից, նա դրական գնահատեց կառավարության տնտեսական ծրագիրը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք», - այս հարցին Անդրանիկ Թեւանյանը արձագանքեց. - «Կառավարության տնտեսական ծրագիրը ես չգիտեմ` իրենք որ չափորոշիչներով են գնահատում, բայց եւ կարծում եմ, որ մեր սովորական քաղաքացիներն էլ` ոչ մասնագիտական շրջանակները, արդեն նկատած կլինեն, որ միջազգային կառույցները, որպես կանոն, իրենց գնահատականներում չեն տարբերվում կառավարության ներկայացրածից»: