Ըստ ԱԳ նախարարի, այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու է միայն բանակցությունները վերսկսելու հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հաշվարկել, թե ինչպես կազդի վարչապետի հայտարարած օպտիմալացումը, պետական համակարգում աշխատատեղերի կրճատումը սոցիալական վիճակի վրա:
Թեև կոնսենսուս ընդդիմադիրների հետ դեռ չկա, սակայն Դավիթ Հարությունյանի համոզմամբ, գործընթացը դեռ ավարտված չէ։
«Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և չի լուծվի ռազմական ճանապարհով», - այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:
Բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին կոչ են անում հայաստանյան քաղաքական ուժերին շարունակել քննարկումները նոր Ընտրական օրենսգրքի շուրջ և փոխհամաձայնության գալ՝ հնարավորինս լայն կոնսենսուս ապահովելու համար:
«Տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, այն կրել է հիմնական գործընկեր երկրների տնտեսական անբարենպաստ զարգացումների ազդեցությունը», - նշեց գլխավոր գանձապետը:
«Այս պահին՝ Եվրոպան ճգնաժամում է, Ռուսաստանում ճգնաժամ է, եթե մենք ունենք 3 տոկոս տնտեսական աճ, այլ ոչ թե տնտեսական անկում, ուրեմն դա դրական է», - կարծում է Կենտրոնական բանկի նախագահը:
Լրատվամիջոցներն անդրադառնում են գեներալ Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված պատմությանը, մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի խնդիրները:
Քանի որ, ըստ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները իրենց հայտարարության մեջ ներառել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ հնչեցրած թեզիսները:
Մինչև Ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ քննարկման դնելը ընդդիմադիր պատգամավորները ևս մեկ անգամ բարձրացրին դրա շուրջ փոխհամաձայնության հասնելու անհրաժեշտության հարցը:
Օրինագիծն ընդունվեց 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հայաստանը խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի փորձերը՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը։
Մի քանի ժամ տևած թեժ քննարկումից հետո Ընտրական օրենսգրքի վիճահարույց նախագիծն այսօր խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և հաջորդ շաբաթ կմտնի լիագումար նիստ:
Լրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը ղարաբաղյան շփման գծում, քննարկել ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից Միհրան Պողոսյանի հրաժարականի թեման, անդրադառնում են ԵԽԽՎ-ում ծավալվող իրադարձություններին:
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2015 թվականի հաշվետվությունը դարձյալ քննարկվեց Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությամբ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու կասկածանքով ձերբակալված երևանաբնակ 32-ամյա Հովհաննես Մուրադյանի հայրը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե որդին տառապում է շիզոֆրենիայով:
Նիստը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղարաբաղում զոհված զինծառայողների:
Ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, այս պայմաններում խիստ կարևոր են դառնում ներքին փոփոխությունները՝ միտված Հայաստանի ու Ղարաբաղի ուժեղացմանը:
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի վաղը Մոսկվայում կայանալիք Եվրասիական միության վարչապետերի նիստին:
Առայժմ պաշտոնապես չի հստակեցվում, թե որտեղ է կայանալու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը՝ Երևանո՞ւմ, ինչպես ծրագրված է, թե՞ Մոսկվայում, ինչպես առաջարկել է Ղազախստանը:
Բեռնել ավելին