Երևանի Կենդանաբանական այգու Պավիան Համադրիլ աֆրիկյան ցեղատեսակի Կրիկուն անունով կապիկը երկու կին ունի՝ Տոտոն և Միմին: Բայց, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, գերադասելին Տոտոն է, քանի որ ծննդաբերում է ամեն տարի և վերջերս Կրիկունին արու զավակ է պարգևել: Միմին ծննդաբերում է երկու-երեք տարին մեկ։