Մատչելիության հղումներ

Նորածին կապկի անունը կորոշվի քվեարկությամբ


Երևանի Կենդանաբանական այգու Պավիան Համադրիլ աֆրիկյան ցեղատեսակի Կրիկուն անունով կապիկը երկու կին ունի՝ Տոտոն և Միմին: Բայց, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, գերադասելին Տոտոն է, քանի որ ծննդաբերում է ամեն տարի և վերջերս Կրիկունին արու զավակ է պարգևել: Միմին ծննդաբերում է երկու-երեք տարին մեկ։

Պատմում է Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույծ Աննա Ասատուրյանը․ - «Բավականին հաշտ ընտանիք է: Ոնց որ հայկական մենտալիտետով ընտանիք լինի՝ խիստ հայր, խիստ ամուսին իր ընտանիքի նկատմամբ շատ ուշադիր»:

Եթե մայրը նորածնին մեկ վայրկյանով աչքաթող անի, խստադեմ Կրիկունն արագ զգոնացնում է նրան. նորածնի շուրջը 6 քույրերից ավագն է պտտվում, իսկ ձագուկն արդեն ձգտում է ինքնուրույն կյանքի:

Կենդանաբանական այգու խնամող Վարդան Գրիգորյանն ասաց․ - «Մոտ մի շաբաթից, տասը օրից կսկսի կամաց-կամաց արդեն կերեր ուտի, խնձոր, մրգեր, բանջարեղեն»:

Փոքրիկը դեռ անուն չունի և այս առիթով կենդանաբանական այգում խառն են ։ Անուն ընտրելու համար ֆեյսբուքում մեծ հարցում է սկսվել: Այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանն ասաց, որ նախատեսել էին, թե քվեարկությունը կտևի մեկ շաբաթ, բայց չէին սպասում, որ նման ակտիվություն կլինի:

Այգին հանրությանն առաջարկել էր 5 տարբերակ՝ Նիկի, Աբու, Չակի, Ճարպիկ և Աֆրիկ: Բայց, ինչպես ընթացքն է ցույց տալիս, հայկական ընտանիքի ավանդույթները հաղթում են:

«Էս պահին ամենաշատ ձայները հավաքել է Գուգուշ տարբերակը՝ 230 ձայն», - փոխանցեց Աբրահամյանը:

Նորածնին Գուգուշ անվանելու առաջարկը ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանինն էր, պարզ է, թե ինչու, նորածնի պապը Գուգոն է․ - «Երևանի բոլոր բնակիչները գիտեն մեր Գուգոյին»:

Գուգոն այժմ զառամյալ ու անտարբեր մի ծերունի է՝ իր ժառանգների վերջին աժիոտաժին անտեղյակ: Այգում ենթադրում են, որ կհաղթի մեծի հանդեպ հարգանքը:

Ի դեպ, ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր անվան ընտրության այս ակցիային քաղաքական կամ շատ ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում՝ Գոնսալես, Գուգլ, Նորսուլթան..

Քվեարկությունը կավարտվի 4 օրից և Կրիկունի ու Տոտոյի մինուճարը անուն ու անձնագիր կունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG