Հասարակության մեջ բողոքի ալիք հարուցած այս օրինագծի քվեարկությունը, հիշեցնենք, ակնկալվում է այս ամիս ավելի ուշ:
ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր կրկին հայտարարեց, որ վիճահարույց օրինագծի շուրջ քննարկումները շարունակվելու են, եւ «բոլորը կարող են առաջարկություններ ներկայացնել օրինագիծը հնարավորինս բարելավելու, վտանգները առավելագույնս նվազեցնելու համար»:
«Որ խնդիրը կա, պիտի լուծում գտնենք` դա միանշանակ է: Ես ընդամենը առաջարկում եմ, որ ոչ թե մեկը մեկիս ժխտելով առաջ գնանք, այլ` աշխատալով, լուծումները գտնելով», - ասաց Սահակյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը վերահաստատեց Նաիրա Զոհրաբյանը. - «Այլալեզու դպրոցները մեզ համար ընդունելի են բացառապես ավագ դասարաններում»:
«Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ներկայացնել առաջարկներ, մասնավորապես` օտարալեզու դպրոցները լինեն միայն մասնավոր, միայն ավագ դասարանների համար, միայն սահմանափակ թվով:
Դաշնակցության պատգամավորները երեկ տեսակետ էին արտահայտել, թե առաջարկվող փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այս կապակցությամբ ասաց. - «Ես չեմ բացառում նաեւ Սահմանադրական դատարանի ճանապարհը: Ուղղակի այն պետք է հասունանա... Հարցը [Ազգային ժողով] բերվել է շատ հում»:
Վահան Հովհաննիսյանը նաեւ հույս հայտնեց, որ իշխող կուսակցությունը կանցկացնի խոստացված լսումները: