Օրենքը ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից, այսինքն` ինչպեսեւ ծրագրել էր կառավարությունը, հուլիսի 20-ից հայտարարվելու են հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթները:
Առաջարկված փոփոխությունները միտված են կարգավորելու Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը, որը պիտի ավարտին հասցվի մինչեւ 2013 թվականի հուլիսը: Խոսքի ազատության ջատագով կազմակերպություններն ու ընդդիմադիրները, սակայն, պնդում են, որ իշխանությունները ջանում են երկարաձգել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իրենց լիակատար վերահսկողությունը:
Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը հաշվի է առել պատգամավորների 35 առաջարկություն: Մի քանի տասնյակ (ըստ դրանք ներկայացրած պատգամավորների` էական) առաջարկություններ անտեսվել են:
«Կարծում եմ, որեւէ ողջամիտ մոտեցում հաշվի առնված չէ», - քվեարկությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):
«Բարգավաճ Հայաստանի»-ի առաջարկը բավարարվել է մասամբ: Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, վերականգնվել է այն դրույթը, որով գործող օրենքով պահանջվում էր, որ լիցենզիայի հավակնող ընկերությունը բազմակարծությունն ապահովելու երաշխիքներ տա: Բացի դրանից` հայտը մեժելու կամ բավարարելու դեպքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է հիմնավորի իր կայացրած որոշումը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բացի հեռարձակումը թվայնացման համար օրենսդրական դաշտ ապահովելուց, ի՞նչ խնդիր լուծեց իշխանությունն այս փոփոխությյամբ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. - «Սրանով իրենք ստատուս քվոն պահպանելու համար փորձ արեցին ձեւական բնույթ հաղորդել օրենսդրական փոփոխություններին, որպեսզի իրականացնեն թվայնացման գործընթացը: Բայց այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր երկրի առջեւ` այդ թվում նաեւ ազատ խոսքի ապահովման տեսանկյունից, մնում են որպես մարտահրավերներ»:
«Իրականում երկու տարի առաջ էր պարզ, որ իշխանությունները բոլոր քայլերը ձեռնարկելու են, որպեսզի «Ա1+»-ը եւ «Նոյյան տապան»-ը այդպես էլ հեռուստաեթեր չվերադառնան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ժառանգություն» խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը` շարունակելով. - «Ըստ էության, կառավարությունը այս օրինագծով եւս մեկ անգամ ապացուցեց, որ կառավարությունն ինքն է, որ հակապետական գործունեություն է ծավալում: Որովհետեւ մարտի 1-ի դասերը որեւէ ձեւով չեն ուզում ընդունել, չեն ուզում հասկանալ, թե դա ինչու տեղի ունեցավ եւ ինչ քայլեր պետք է կատարվեն, որ այդ երեւույթը, հակամարտությունը այլեւս չկրկնվի»:
Այսօր ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել Եվրամիության առաջատար երկրների` Երեւանում հավատարմագրված դեսպանները` կոչ անելով «կառավարությանն ու օրենսդիրներին շարունակել սերտ համագործակցությամբ աշխատել քաղաքացիական հասարակության, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի փորձագետների հետ` նպատակ ունենալով օրենքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որպեսզի հայաստանյան լրատվամիջոցներում ապահովվի բազմակարծությունն ու խրախուսվի խոսքի ազատությունը»: