Շաբաթ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանկարծամահ է եղել «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանը:
Մերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են չճանաչված հանրապետության անվտանգության նախարարության պատրաստած տեսանյութը, որում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս:
Ծագումով հայաստանցի նախկին բազկամարտիկ Վահան Աճեմյանին Լոս Անջելեսի դատարանը մեղավոր է ճանաչել մարդ առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ 1 միլիոն դոլար փրկագին պահանջելու համար:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն երկուշաբթի օրը Բաքվում համատեղ հայտարարություն են ստորագրել, որով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
«Ես չեմ տեսնում պատերազմի վտանգ մոտ ապագայում, սակայն բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը պետք է միշտ համարեն, որ հենց վաղը կարող են սկսվել ռազմական գործողություններ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Ծագումով հայաստանցի Ներսես Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Հոլիվուդի ռեստորաններից մեկում 4 հայերի սպանության եւ եւս 2-ին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Այդ մասին Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է հինգշաբթի օրը:
Լոս Անջելեսում 38-ամյա Կարինե Հակոբյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել հայազգի մի տղամարդու, «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ալբերտ Դերսարգյան անուն-ազգանունով:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը հանձնառու մնալու վերահաստատումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հինգշաբթի օրվա ուղերձում:
Ամերիկացի կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ Ադամ Շիֆը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ դեմոկրատ մեծամասնության ղեկավար Սթեյնի Հոյերը չորեքշաբթի օրը վերահաստատել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունելու իրենց հանձնառությունը:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները քննարկումները կշարունակեն հինգշաբթի օրը Մոսկվայում` ամբողջ կազմով: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական դեպարտամենտի ղեկավար Ալի Հասանովը կասկած է հայտնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Վաշինգտոնի` որպես միջնորդ, անաչառության հարցում եւ մեղադրել է Միացյալ Նահանգներին Հայաստանին աջակցելու մեջ:
Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ապրիլի 19-26-ը նահանգում հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն APA գործակալությանը նման հարցազրույց չի տվել եւ ադրբեջանական լրատվական գործակալության կողմից իրեն վերագրվող հայտարարությունները չի արել: «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը` մեկնաբանելով APA-ի կողմից նույն օրը հրապարակված հարցազրույցը:
«Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:
Հոլիվուդի ռեստորաններից մեկում զինված հարձակման եւ 4 հայերի սպանության մեջ կասկածվում է ծագումով հայաստանցի 28-ամյա Ներսես Գալստյանը: Այդ մասին անցած շաբաթավերջին կայացած ասուլիսում հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանապետ Չարլի Բեքը` հավելելով, որ կասկածյալը դեռ ձերբակալված չէ:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը երեքշաբթի օրը ուղեւորվել է Վաշինգտոն: «Ուղերձը, որ մենք ցանկանում էինք հղել, հասկացվեց, եւ մենք բավարարված ենք: Ժամանակն է, որ ես վերադառնամ», - մեկնումից առաջ օդանավակայանում հայտարարել է թուրք դիվանագետը:
Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` չորեքշաբթի առավոտյան երկրում նոր պայթյուններ են որոտացել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Ճշտված տվյալներով` զոհվել է 11 մարդ, 28 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Երեքշաբթի օրը մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր մարտի 29-ի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:
«ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող [Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252] բանաձեւն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարեւոր համարենք», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի ընթացքում Al Watan պարբերականին տված հարցազրույցում:
Բեռնել ավելին