«Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ջանքերին, մտադիր ենք նպաստել նրանց գործին, այդ առումով կարեւոր ենք համարում հոգեւոր առաջնորդների երկխոսության շարունակումը, ինչը վերադարձի հնարավորություն կընձեռի իրենց տներից վտարված մարդկանց», - ասված է հայտարարությունում։
«Մենք ողջունում ենք կողմերի դրսեւորած բարի կամքը` գերիների ազատումը, մենք կոչ ենք անում քաղաքական եւ կրոնական գործիչներին` նպաստել այդ մարդասիրական ազնիվ գործընթացին, մենք դատապարտում ենք բարբարոսությունը, չափազանց կարեւոր ենք համարում մեր ժողովուրդների սրբություն համարվող կրոնական հուշարձանների պահպանումը։ Դժվար է խաղաղության ճանապարհը, սակայն մենք հուսով ենք, որ համատեղելով մեր ջանքերը, կհասնենք նպատակին, եւ Կովկասի բարեբեր հողում կհաստատվի ամուր, արդար խաղաղություն, իսկ մեր ժողովուրդները կժառանգեն բարօրություն եւ բարգավաճում»։
Ամենայն Հայոց կաթողիկոսը Ադրբեջանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը մասնակցել է ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած իր ելույթում Վեհափառը անդրադարձել է հայ - ադրբեջանական խնդրին` հույս հայտնելով, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով։
«Գտնվելով Բաքվում` Մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար Ղարաբաղյան հակամարտությունը: Այս ուղղությամբ հարկ է կարեւորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետեւողական տարվող աշխատանքները», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը` հավելելով - «Մենք` որպես Հայրապետ Ամենայն Հայոց, կարեւոր ենք նկատում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր պետությունների նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում եւ հարցի վերջնական կարգավորում»:
Ելույթի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է հրավիրել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառը նաեւ հրավեր է ուղղել կազմակերպիչներին Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը գումարելու Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նշվել է Բաքվում տեղի ունեցող հոգեւոր առաջնորդների հանդիպման նշանակությունը։ Ընդգծվել է, որ միջկրոնական կապերի ամրապնդման, հոգեւոր առաջնորդների միջեւ շփումների ընդլայնման առումով նման հանդիպումները կարեւոր են:
Հանդիպման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում ասված է. - «Մեկ ժամ տեւած հանդիպմանը անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում խոսվեց Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովի մասին եւ կարեւորվեց կրոնների եւ մշակույթների երկխոսությունը` ի խնդիր ժողովուրդների համար ավելի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի կերտման: Այնուհետեւ անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին: Այս առումով կողմերը ողջունեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դրանցում կարեւոր նկատելով կրոնապետերի եւ հոգեւոր սպասավորների դերը: Մեծ նշանակություն տրվեց երկու ժողովուրդների փոխայցելություններին եւ շփումներին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության եւ համագործակցության ոգին»:
Նույն աղբյուրի վկայությամբ` Ամենայն Հայոց կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Երեկոյան Ադրբեջանի նախագահի կողմից կրոնապետերին ի պատիվ տրված ճաշկերույթից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Օդանավակայանում Վեհափառին ճանապարհել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Ադրբեջանի կրոնի հարցերով նախարարը եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը:
Բաքվում գագաթնաժողովի աշխատանքներին շարունակում են մասնակցել Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հայոց Վեհափառին Բաքու այցելելու հրավերը իր եւ Ալլահշուքյուր Փաշա Զադեի անունից փոխանցել էր այս տարվա մարտի կեսերին Հայաստան այցելած Ռուսաց պատրիարքը։
Կիրիլ պատրիարքը, Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսելով կրոնի հնարավորությունների մասին, ընդգծել է. - «Կրոնական առաջնորդները քաղաքական ուժ չունեն, չեն կարող զորքեր տեղաշարժել, օգտագործել պետության ուժը, սակայն նրանք ունեն բացառիկ հնարավորություն` դիմելու այն արժեքներին, այն գաղափարներին, որոնք չափազանց կարեւոր են հավատացյալների համար»։
Գագաթնաժողովը, որին մասնակցում են ոչ միայն քրիստոնյա եւ մահմեդական, այլեւ բուդդայական եւ եբրայական հոգեւորականները, աշխատանքները ավարտում է երեքշաբթի օրը:
Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ, երկուշաբթի օրը ցուցարարների մի ոչ մեծաթիվ խումբ հավաքվել է «Գյուլիստան» պալատի մոտ եւ բողոք հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսի` Բաքու կատարած այցի դեմ։
Հայաստանի ներկայացուցիչների այցերի դեմ ամեն անգամ բողոքի ակցիաներ անցկացնող «Ղարաբաղի ազատագրման կոմիտեից» ցույցին մասնակցել են կանայք, ովքեր իրենց հետ պալատի մոտ են բերել Խոջալուում սպանվածների լուսանկարներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են տարածքից։
«Մենք ողջունում ենք կողմերի դրսեւորած բարի կամքը` գերիների ազատումը, մենք կոչ ենք անում քաղաքական եւ կրոնական գործիչներին` նպաստել այդ մարդասիրական ազնիվ գործընթացին, մենք դատապարտում ենք բարբարոսությունը, չափազանց կարեւոր ենք համարում մեր ժողովուրդների սրբություն համարվող կրոնական հուշարձանների պահպանումը։ Դժվար է խաղաղության ճանապարհը, սակայն մենք հուսով ենք, որ համատեղելով մեր ջանքերը, կհասնենք նպատակին, եւ Կովկասի բարեբեր հողում կհաստատվի ամուր, արդար խաղաղություն, իսկ մեր ժողովուրդները կժառանգեն բարօրություն եւ բարգավաճում»։
Ամենայն Հայոց կաթողիկոսը Ադրբեջանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը մասնակցել է ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած իր ելույթում Վեհափառը անդրադարձել է հայ - ադրբեջանական խնդրին` հույս հայտնելով, որ Կովկասյան տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման եւ խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության համար համընդհանուր ջանքերը պիտի պսակվեն ցանկալի արդյունքներով։
«Գտնվելով Բաքվում` Մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար Ղարաբաղյան հակամարտությունը: Այս ուղղությամբ հարկ է կարեւորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետեւողական տարվող աշխատանքները», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը` հավելելով - «Մենք` որպես Հայրապետ Ամենայն Հայոց, կարեւոր ենք նկատում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հարցի լուծմանն ի խնդիր մեր ջանքերի ու գործունեության շարունակումը: Մեր պարտականությունն է հորդորել մեր ժողովուրդներին, աջակցել մեր պետությունների նախագահներին` խաղաղությամբ ընթանալու դեպի առկա խնդիրների լուծում եւ հարցի վերջնական կարգավորում»:
Ելույթի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է հրավիրել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Վեհափառը նաեւ հրավեր է ուղղել կազմակերպիչներին Կրոնապետերի հաջորդ գագաթնաժողովը գումարելու Հայաստանում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նշվել է Բաքվում տեղի ունեցող հոգեւոր առաջնորդների հանդիպման նշանակությունը։ Ընդգծվել է, որ միջկրոնական կապերի ամրապնդման, հոգեւոր առաջնորդների միջեւ շփումների ընդլայնման առումով նման հանդիպումները կարեւոր են:
Հանդիպման վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրությունում ասված է. - «Մեկ ժամ տեւած հանդիպմանը անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում խոսվեց Բաքվում գումարված Կրոնապետերի համաշխարհային գագաթնաժողովի մասին եւ կարեւորվեց կրոնների եւ մշակույթների երկխոսությունը` ի խնդիր ժողովուրդների համար ավելի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի կերտման: Այնուհետեւ անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին: Այս առումով կողմերը ողջունեցին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, դրանցում կարեւոր նկատելով կրոնապետերի եւ հոգեւոր սպասավորների դերը: Մեծ նշանակություն տրվեց երկու ժողովուրդների փոխայցելություններին եւ շփումներին, որոնք ավելի պիտի զորացնեն փոխվստահության եւ համագործակցության ոգին»:
Նույն աղբյուրի վկայությամբ` Ամենայն Հայոց կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելել է Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մոտ, 26-ը ապրիլի, 2010թ.
հայկական եկեղեցի, որը ներկայումս գործածվում է իբրեւ գրապահոց: Վեհափառը ծանոթացել է 1990 թվականին հրդեհից վնասված եկեղեցու վիճակին եւ հույս հայտնել, որ եկեղեցին վերստին դռները կբացի հավատացյալների առջեւ: Ապա եկեղեցում տասնամյակներ անց հնչել է հայոց աղոթքն ու շարականը:Երեկոյան Ադրբեջանի նախագահի կողմից կրոնապետերին ի պատիվ տրված ճաշկերույթից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Օդանավակայանում Վեհափառին ճանապարհել են Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն, Ադրբեջանի կրոնի հարցերով նախարարը եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը: