«Ամերիկան Հայաստանի համար պիտի անի այն, ինչ կարող է՝ իմանալով, որ Հայաստանը կանի այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից», - ընդգծում է հայամետ կոնգրեսականը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վեց երկրների նկատմամբ դադարեցրել է այն սահմանափակումները, որոնք իրականացվում էին այստեղ՝ երեխաներին զինվորագրելու պատճառով։ Եվ այսօր կա մտավախություն, որ այս որոշումը կարող է սխալ ուղերձ դառնալ այս երկրների ղեկավարների համար։
ԱՄՆ-ի կոնգրեսականները ծանր վիճակի մեջ են դրել երկրի գաղտնի ծառայությունների ղեկավարին։
Կատալանացիներին հիմնականում հուզում է այն հարցը, թե արդյոք իրենք ստանալու են իրենց խոսքն ասելու իրավունք
ԱՄՆ-ը մտադիր է մեղմել միջուկային հարցերով Իրանին ներկայացված պահանջները, ինչի շուրջ էլՆյու Յորքում բանակցություններ են անցկացնում ԱՄՆ-ի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները։
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական դաշինքը երրորդ ուժգին հարվածն է հասցրել Սիրիայում այս խմբավորման դիրքերին:
Այսօր Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ուժերում կռվում է 81 երկրից մոտ 15 հազար զինյալ:
Խնդիրը Անկարայի համար ոչ միայն Սիրիայից փախստականների մեծ թիվն է, այլև այն, որ նրանք քրդեր են։
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմն այս շաբաթվա ընթացքում շարունակելու է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ միջազգային դաշինք կազմելու ջանքերը։
Ի՞նչ տվեց անկախության հանրաքվեն Շոտլանդիային ու Միացյալ Թագավորությանը և ի՞նչ ուղերձ հղեց աշխարհի պետություններին ու ժողովուրդներին։ Փորձագետների խոսքերով՝ այս հանրաքվեն ուներ մեծ ասելիք և կարևոր ուղերձ։
ԱՄՆ-ը գերադասում է սկզբունքն ու ահաբեկիչներին չոգեշնչելու հանգամանքը, իսկ մյուս երկրները փրկագին մուծելով ազատում են իրենց քաղաքացիներին։
Սեպտեմբերի 18-ի հանրաքվեն կհիշեցնի, որ Շոտլանդիայից բացի, աշխարհում կան շատ այլ երկրներ, որոնք ձգտում են նման ժողովրդավարական հանրաքվեների ու աշխարհի կողմից դրանց արդյունքների ճանաչմանը։
ԱՄՆ-ը նշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 13-րդ տարելիցը, երբ ահաբեկչական նոր հարձակումների վտանգը ոչ միայն չի նվազել, այլ ավելի է աճել՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունների տարածմանը զուգահեռ։
Սկսել են արթնանալ հույսեր, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմավարության մասին Օբամայի կողմից հրապարակվելիք հայտարարությունը կմատնանշի համաշխարհային բեմահարթակում ԱՄՆ-ի հստակ գործողությունների մի ծրագիր։
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից միջազգային դաշինք կազմելու գործում մեծ դեր կստանձնի Սաուդյան Արաբիան։ Իրանն արդեն մտել է այդ պայքարի մեջ՝ աջակցելով Բաղդադում նոր կառավարությանն ու զինելով քրդերին։
Սա մեծ ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցնում նաև Ֆրանսիային, ինչի պատճառով նավաշինական գործարանի աշխատավորների շրջանում բողոքի մեծ ալիք է սկսվել։
«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է բռնությունները, օրեցօր ավելի ընդարձակ տարածքներ գրավում ու մեծ արագությամբ համալրում իր շարքերը։
ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցած տարիների ընթացքում իր ամենակարեւոր հանդիպմանը։ Ուելսում անցկացվող հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները ամենայն հավանականությամբ կընդունեն այնպիսի ուժեր ստեղծելու մասին որոշում, որոնք կկարողանան անհրաժեշտության դեպքում Եվրոպայում կասեցնել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական որեւէ գործողություն։
ԱՄՆ-ի կառավարությունը հաստատել է Ստիվըն Սոթլոֆի ինքնությունը, որին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը գլխատել էր՝ տեսագրությունը տեղադրելով համացանցում։
Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Ուելսում, անցած երկու տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, հանդիպում կանցկացնեն ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների ղեկավարները։ Այս անգամ նրանց հանդիպումն էապես տարբերվելու է վերջին գագաթաժողովից։
Բեռնել ավելին