«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Որ այս իշխանությունը եւ այս ընդդիմությունը պետք է հեռանան քաղաքական ասպարեզից՝ դրա հետ բոլորը կարծես թե համաձայն են։ Բոլորը՝ բացի, բնականաբար, ներկայիս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից։ Մի բան պարզ է. այսօրվա հիմնական «խաղացողների» գործողությունների միօրինակությունը եւ մշտական կրկնողականությունը կարող է բերել խորը լճացման։ Ընդ որում, հեղափոխությունների իմիտացիան նույնպես լճացում է. ընտրություններից հետո ժողովրդին ջարդելն ու ընդդիմադիրներին ազատազրկելը միայն առաջին հայացքից է թվում բուռն իրադարձություն։ Իրականում դա ճահճացման փուլերից մեկն է, որին հետեւում է ավելի խորը ապատիա եւ անտարբերություն։ Հայաստանը գերհզոր Խորհրդային Միություն չէ. վախենամ, մենք չենք կարողանա տասնամյակներ շարունակ ապրել լճացած վիճակում։ Մեր դեպքում կանգնած մնալը նշանակում է ոչ միայն հետ գնալ (դա ճիշտ է բոլոր մարդկանց եւ համակարգերի, այդ թվում՝ պետությունների պարագայում), այլեւ սրընթաց գահավիժել»։
«Կապիտալ»-ը գրում է. - «Մարտի 1-ը երկրի ժողովրդավարացման ճանապարհին հայտնված լուրջ խոչընդոտ է, որը շրջանցել եւ մոռանալ հնարավոր չէ։ Մարտի 1-ին զոհվել են մարդիկ, որոնց համար որեւէ մեկն առ այսօր պատասխան չի տվել։ Բայց ամենավատն այն է, որ հասարակությունն իշխանություններից չի պահանջում բացահայտում, չի պահանջում հատուցում։ Մարդիկ սովորել են ապրել անզորության գիտակցումով, ապրել հավատով, որ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։ Հասարակությունը պետք է ամեն օր իշխանություններից պահանջի մարտյան իրադարձությունների բացահայտում։ Պետք է ամեն օր նախագծով, ցույցով, երթով, բողոքի ցանկացած ձեւով հիշեցնի, որ քանի դեռ չեն բացահայտվել տասը մարդու մահվան հանգամանքները, եւ չեն պատժվել մեղավորները, «մարտի մեկերը» կարող են կրկնվել։ Այս իմաստով ցանկացած հիշեցում այն մասին, որ մարտի 1-ի էջը չի փակվել, որ իշխանությունները դեռ անելիք ունեն, թեկուզ միամիտ, բայց կարեւոր գործ է»։
Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականություն վերադառնալու ամենամեծ խնդիրն այն է, որ փաստացի համատեղ շահ է ձեւավորվել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, եւ նրանց համար երկուստեք նպաստավոր է զսպել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունները: Այդ համատեղ շահը, որը կարծես թե նաեւ վայելում է միջազգային հանրության, ուժային համաշխարհային կենտրոնների աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվության ամենամեծ խոչընդոտն է: Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի պատասխանը ինչ որ առումով վկայում է, որ Քոչարյանն իրատես է եւ գիտակցում է, որ նոր իրավիճակում իր համար առավելագույնը թերեւս դիտորդի կարգավիճակն է որսորդի ֆորմալ համազգեստով: Հատկանշական է, որ Քոչարյանը մի անգամ արդեն եղել է դիտորդի կարգավիճակում եւ կարողացել է դրանից դուրս գալ շահած: Դա 1999-ի հոկտեմբերից մինչեւ 2000-ի ապրիլ ընկած ժամանակահատվածն էր: Բայց այդ հաջողությունը թերեւս պայմանավորված էր նրանով, որ տվյալ ժամանակահատվածում էլ Քոչարյանի մրցակից ուժերի մաներան եւ պատկերացումները չէին համապատասխանում տվյալ ժամանակի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակին»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե փողոցում երկու երեխա վիճում են, ասենք, հեծանիվի համար, եւ մեկը մյուսին ասում է «հեծանիվը տուր, թե չէ կծեծեմ», այդ սպառնալիքն ինչ-որ բան արժե միայն այն դեպքում, եթե ասողն ի վիճակի է ծեծել դիմացինին։ Մյունխենյան հանդիպումից առաջ ճիշտ նույն բանը տեղի ունեցավ։ Ալիեւը հերթական անգամ հոխորտաց, մենք, քանի որ դրան սովոր էինք, առանձնապես բանի տեղ չդրեցինք, բայց ամեն կողմից այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ մենք, մեզանից անկախ, սկսեցինք մտածել՝ «կարող ա՞ սրանք իսկականից հարձակվեն, ու այդ ամենը վատ վերջանա»։ Իրականում այս հարցում մտահոգվելու կարիք չկա. հենց որ Ադրբեջանը վստահ լինի սեփական ուժերի վրա, առանց մի վայրկյան տատանվելու կվերսկսի պատերազմը եւ հարկ չի համարի այդ մասին նախօրոք զգուշացնել, այնպես որ՝ «իրար խառնվել» պետք չէ»։
«Ժամանակ»-ը անդրադառնում է դեպի Վրաստանի դեսպանատուն երեկվա ցույցին։ Թերթը գրում է. - «Նախկինում Հայաստանում հակավրացական ցույցերը կամ բողոքի այլ ակցիաները կազմակերպվում էին դաշնակների կամ ջավախահայ ծագումով անձանց ստեղծած այլ մարգինալ կազմակերպությունների, կամ անհատ էնտուզիաստների միջոցով։ Բայց այժմ արձանագրում ենք, որ հակավրացական ցույցի գործիք է դառնում Հայ Առաքելական եկեղեցին, ընդ որում՝ դրա այն թեմը, որի առաջնորդը բացահայտ աշխատում է Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության շահերի սպասարկման ուղղությամբ։ Այսինքն, ըստ էության, ստացվում է, որ եթե մինչ այս Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունների համար ընդամենը օգտագործվում էր ներքին իրավիճակների հետ կապված քաղաքական նկատառումներով կամ առավելագույնը՝ Սփյուռքի հետ հարաբերություններում, ապա այսօր արդեն Հայ Առաքելական եկեղեցին իշխանությունների ձեռքին դարձել է նաեւ արտաքին քաղաքական գործիք եւ օգտագործվում է այլ պետությունների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում»։