«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդդիմության ամենախոստումնալից ներկայացուցիչներից մեկը պարտվում է Գեղամյանի վարկաբեկված կուսակցին՝ անհայտ ոմնին, որը ոչ միայն քիչ թե շատ նկատելի արժանիք չունի, այլեւ անգամ մեծ հարստության տեր էլ չէ: Եվ թվում էր՝ շատ դժվար է լինելու սրանից պատգամավոր կերտելը: Ի՞նչ ուժ պիտի ստիպեր մարդկանց իրենց քվեն տալ նման անձի, որն ընդամենը մեկ հրապարակային ելույթ էր ունեցել հեռուստատեսությամբ, այն էլ՝ շատ անհաջող: Բայց այս ընտրության ողջ հմայքն այն էր, որ Նիկոլը պարտվեր հենց նման մեկին, եւ ընդդիմությունը հասկանար, որ իշխանության դեմ «խաղ չկա», որ ում ուզեն, կարող են պաշտոնյա դարձնել, պատգամավոր սարքել, վարչապետ ու կաթողիկոս կարգել»:
«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը զրուցել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հետ: Գեղամյանը ասում է. - «Հունվարի 10-ին տեղի ունեցած ընտրությունները լավ հիմք ստեղծեցին ՀՀ-ում առաջիկա համապետական ընտրություններն անցկացնելու մեր երկրում ժողովրդավարության արմատավորման, Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ կողմից սահմանված չափանիշներին համահունչ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ հունվարի 10-ին տեղի ունեցած ԱԺ պատգամավորի ընտրությունները եւ դրանց արդյունքները մենք համարում ենք Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվող քաղաքական նոր մշակույթի սկիզբ, ժողովրդավարության խորացմանը նպաստող առաջընթաց քայլ»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Արդար ընտրությունները հնարավոր են միայն հասարակության աննախադեպ ակտիվության պայմաններում: Համաձայնեք, որ անցած կիրակի որեւէ ակտիվություն չկար. մարդիկ հոգնել եւ հիասթափվել են իշխանությունից, ընդդիմությունից, քաղաքականությունից ընդհանրապես: Եվ «սեզոնային գործոնն» այստեղ ամենակարեւորը չէ: Բայց այս պահին, երբ իշխանությունը հերթական անգամ բիրտ, անշնորհք, վայրագ ձեւով բռնացել է մարդկանց կամքի վրա, քննադատել ընդդիմությանը, ճիշտն ասած, լեզուս չի պտտվում: Եթե անցած կիրակի իշխանությունը, թեկուզ փորձի համար, թողներ, որ քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցնեին, աշխարհը շուռ չէր գա, իշխանափոխություն չէր լինի: Բայց կեղծելու գլխավոր մոտիվն այստեղ գողական «սկզբունքայնությունն» էր՝ «չորով», «ճշտով» սեփական անպատժելիությունը ապացուցելու ձգտումը: Այդ խնդիրն իրագործվեց 100 տոկոսով»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2002 թվականի ապրիլից մինչեւ այժմ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված 16 վճիռներով մեր երկիրը պարտավորված է եղել վճարել շուրջ 74 հազար եվրո գումար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը թերթին ասել է. - ««Հակված չեմ Եվրոպական դատարանի որոշումները համարել ընդդեմ կամ հօգուտ պետության, դրանք կայացվում են պետության համար։ Յուրաքանչյուր վճռից մենք կարող ենք ունենալ էական արդյունք եւ դրական տեղաշարժ: Ցանկացած այն գործով, երբ պետությունը պարտավորված կլինի պետական բյուջեից գումար տրամադրել, կկատարվի ուսումնասիրություն: Քննարկման առարկա կդառնա, թե ո՞ւմ գործունեության կամ անգործության պատճառով է պետությունը վնաս կրել: Այն դեպքում, երբ անձի իրավունքների խախտումը կհաստատվի դատարանի վճռով, կոնկրետ պաշտոնատար անձը կենթարկվի պատասխանատվության, այդ թվում՝ նյութական եւ գույքային»: