Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 4-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. -«Սա արդեն կամ շատ լուրջ է, կամ շատ անլուրջ եւ ծիծաղելի: Երեւի թե նման հետեւություն է մնում անել Հայաստանում ներիշխանական դասավորությունների երեկվա շարունակությունից: Ինչպես հայտնի է, Միքայել Մինասյանը, ով Սերժ Սարգսյանի փեսան է, նախագահի աշխատակազմի տեղակալի պաշտոնից ազատվեց եւ դառնալու է ՀՀԿ նախընտրական շտաբի պետի, այսինքն Հովիկ Աբրահամյանի տեղակալը: Երեւի թե սրանով ամեն ինչ ասված է, իսկ Հովիկ Աբրահամյանի երգը իշխանական համակարգում վերջնականապես երգված: Սա նաեւ, ըստ երևույթին, պատասխանն է Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության, որ ընտրություններից հետո ինքը ԱԺ նախագահի պաշտոնից պակաս պաշտոն չի ստանալու»:

«Հրապարակ»-ի թղթակիցը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցնում է. - «Դուք տեղյակ չէի՞ք, Դուք է՞լ եք նոր իմացել, որ Մինասյանը գալիս է Ձեզ օգնելու»: Պատասխան. - «Ես, այո, նոր եմ իմացել, ես «Հայլուրից» լսեցի, որ պարոն Մինասյանը նման ցանկություն է հայտնել, եւ ես իրոք բարձր եմ գնահատում իր մտահոգությունը մեր երկրի համար` ընտրություններն ազատ, թափանցիկ կազմակերպելու համար, եւ որ մենք երկրում կարողանանք կազմակերպել արդար ընտրություններ, եւ ես մեծ հաճույքով պարոն Մինասյանի հետ կաշխատեմ»: Հարց. - «Մտահոգություն չունե՞ք, որ գալիս է Ձեզ վերահսկելու»: Պատասխան. - «Դե, ժողովրդական խոսք կա` եթե դուք արդար եք, ինչի՞ եք մտահոգվում, որ գալիս են ձեզ վերահսկելու: Բայց ես համոզված եմ, որ պարոն Մինասյանը գալիս է ինձ օգնելու»:

«Իրավունք»-ի թղթակիցը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հարցնում է. - «Գյումրիում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ի՞նչ մակարդակի վրա են դրված»: Պատասխան. - «ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, ճիշտն ասած, իրար հետ փաթաթված չենք… Ընդհանուր առմամբ` ամեն մեկը իր գործն է անում, եթե այսօր իրենք միասին են իրար հետ, նույն կոալիցիայի մեջ են, մենք ամեն մեկս մեր գործն ենք անում: Եվ եթե բաժանվելու ենք, նախագահը գիտի, վերեւը գիտի, երկրորդ քաղաքը միշտ նայում է առաջին քաղաքի քաղաքականությանը»: Հարց. - «Իսկ դուք կցանկանայի՞ք, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «բաժանվեին» իրարից, թե՞ լավ կլիներ միասին մնան»: Պատասխան. - «Ազիզ, ես խաղաղության կողմնակից եմ, բայց այսօր ՀՀ նախագահի կողքին պետք է կանգնեն մնացած կուսակցություններն ու մնացած կառույցները: Մինչեւ այսօր ընտրել ենք երկրի նախագահին, ե'ւ ՀՀԿ-ով, ե'ւ ԲՀԿ-ով պարտական ենք պահպանելու ամեն ինչը, էդ սկզբունքը: Ես փախնողների թշնամին եմ… Փախնողներին չեմ սիրում, զզվում եմ փախնողներից: Ես մշտական կանգնած եմ, մինչեւ վերջ»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «Սկսել են լուրեր շրջանառվել, թե «ԱԺՄ-ի նախկին տղերքը հավաքվում են. Վազգեն Մանուկյանին, Արշակ Սադոյանին, Սեյրան Ավագյանին, Շավարշ Քոչարյանին իրար գլխի է հավաքել Հանրապետության նախագահը եւ խորհրդարանում տեղեր խոստացել»: Լուրեր են շրջանառվում, որ այս կերպ Սարգսյանը փորձում է ՀԱԿ-ին հակակշիռ ստեղծել: Խորհրդարանում հայտնվելու համար ԱԺՄ նախկին գործընկերների համախմբումը Պարույր Հայրիկյանը համեմատում է մարզանքի հետ եւ ընդգծում, որ մարզանքից որեւէ մեկը վնաս չի ստացել: «Օգտակար է, երբ վազում ես մարզվելու համար. կարող է որեւէ տեղ չհասնես, բայց լավ է, որ գոնե մկաններդ կաշխատեն»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը «Օրինակ երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին հարցնում է. - «Քաղաքական դաշտում այսքան տարի լինելով, ի՞նչն եք ամենակարեւորը համարում քաղաքական գործչի համար»: «Ամենակարեւորը հայրենասիրությունն է, սերը ուժ է, սերը քաղաքականության մեջ շատ կարեւոր է: Սերը առ հայրենիք, առ ընտանիք, առ գործ… Քաղաքականության մեջ շատ կարեւոր է նպատակասլացությունը, պատասխանատվությունը», - պատասխանում Արթուր Բաղդասարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG