Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի խոսնակը, նշելով, որ Օրբանի այցը կատարվում է «խաղարարար առաքելության» շրջանակում։
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Կրեմլում շուտով կսկսվի Պուտինի հանդիպումը Օրբանի հետ, և բանակցությունների թեմաներից մեկը կլինի իրավիճակը Ուկրաինայում։
Հուլիսի 2-ին Օրբանը նախապես չհայտարարված այց էր կատարել Կիև, որտեղ Ուկրաինայի նախագահին առաջարկել էր դիտարկել հրադադար հաստատելու և Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Այս տարվա երկրորդ կիսամյակում Հունգարիան նախագահում է Եվրոպական խորհուրդը։ Շառլ Միշելը երեկ ասել է, որ ռոտացիոն կարգով Եվրոպական խորհրդում Հունգարիայի նախագահությունը մանդատ չի տալիս Ռուսաստանի հետ շփվելու Եվրամիության անունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հունգարիայի վարչապետը կմեկնի ՇուշիՀունգարիայի վարչապետը հրադադար հաստատելու առաջարկ է արել Զելենսկուն Օրբանը չհայտարարված այցով ժամանել է Կիև