Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հուլիսի 6-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Շուշի։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղեկացրել է Հունգարիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զոլտան Կովաչը։
Նրա խոսքով՝ Շուշիում Օրբանը երկկողմ բանակցություններ կանցկացնի գործընկեր պետությունների ներկայացուցիչների հետ։ Հունգարիան 2018 թվականից Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունի։