Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-ից աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։
Միջոցառմանը մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնարար Քարիմ Վալիևը։
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները հիմնված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) ծրագրի վրա, որին Հայաստանը միացել է 1994 թվականին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մոսկվան ցավում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Երևանի մասնակցության համար»․ Գալուզին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի օրակարգում այս պահին չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց