Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն


Հուլիսի 9-10-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը, ԱԳՆ-ը չի նշում:

Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը, հունիսի վերջին Բաքվում տեղեկացրեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը։

«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - ասել էր Օ'Բրայենը՝ չհստակեցնելով, արդյոք հնարավոր է, որ հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ -ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունենա նաև Միրզոյան- Բայրամով հանդիպում։

Բաքուն դեռ չեն հաստատել՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արդեն մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու վաղը այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG