Վրաստանում բողոքի ակցիաների 9-րդ գիշերը դարձյալ ցուցարաների և ոստիկանության միջև բախումներով է ուղեկցվել, տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։
Լրատվամիջոցները հաղորդում են՝ Թբիլիսիում ուժայիններն արցունքաբեր գազ ու ջրցան են օգտագործել։
France-Presse գործակալությունը փոխանցում է՝ մինչև ոստիկանական գործողությունները ցույցը հիմնականում խաղաղ է ընթացել։
Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե ուժայինները ցրել են հավաքը, երբ «ցույցի մասնակիցներից մի քանիսի գործողությունները բռնի բնույթ են ստացել»:
Վրաստանում բողոքի ակցիաների նոր ալիքը հաջորդեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունները:Կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թբիլիսիում գիշերը հանգիստ է անցել, ցույցերը ցրելու փորձեր չեն եղելԲլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասինՎրաստանում ոստիկանները խուզարկել են ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները, կան բերման ենթարկվածներՎրաստանում բողոքի ալիքը չի թուլանում, Վաշինգտոնը Թբիլիսիին հորդորում է «այլոց չմեղադրել»