Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի իշխանությունների դեմ ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները «վիրավորական են և չեն համապատասխանում» երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ոգուն, այսօր Բեռլինում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ այս պատժամիջոցները լուրջ չեն։ Հուսով եմ, որ դրանք ի վերջո կվերանայվեն», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Միացյալ Նահանգները վրացական իշխանությունների ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ էին սահմանել նախորդ շաբաթ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի հաստատումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը