Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության, խորհրդարանի անդամների և իրավապահ մարմիններին նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնը նրանց մեղադրում է ժողովրդավարությունը խարխլելու մեջ։
Թվիլիսին Վաշինգտոնի այս քայլը «հերթական սխալ» է որակել:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հունիսի 3-ին ստորագրել է երեք ընթերցում անցած, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից վետոյի ենթարկված և խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ հաստատված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագիծը։
Ստորագրումից մեկ օր անց Վաշինգտոնը հայտարարեց, թե «վերանայում է Վրաստանի հետ հարաբերությունները և քննարկում են Վաշինգտոնի արձագանքը Վրաստանի կառավարության գործողություններին»։
Ավելի վաղ էլ Միացյալ Նահանգները նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել, որ վիզային սահմանափակումներ են մտցնում Վրաստանի իշխանությունների համար։
ԱՄՆ-ը նշում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել և ընդունել է օրենք, որը «կճնշի մարդանց ազատ արտահայտվելու իրավունքը, կթիրախավորի Վրաստանի քաղաքացիներին սպասարկող կազմակերպություններին և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը»: