Վաշինգտոնը Լիբանանում փեյջերների պայթյունների հետ որևէ կապ չունի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգները Լիբանանում տեղի ունեցած փեյջերների պայթյունների հետ որևէ առնչություն չունի, Կահիրե կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Վաշինգտոնում այս գործողության մասին նախապես տեղյակ չեն եղել։ Այժմ ամերիկյան կառույցները զբաղված են տեղեկատվության հավաքագրմամբ», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ իշխանությունները համարում են, որ հակամարտող կողմերից որևէ մեկը չպետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում։

  • Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ զոհվել է, ևս 3 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
  • Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչները փոխանցել են, որ իրենց համոզմամբ՝ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրվել են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. Բեյրութում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին