Լեհաստանը նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել ապաստանի իրավունքի տրամադրումն՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով։
Վարշավայի այս որոշումը պայմանավորված է սահմանակից Բելառուսի հետ լարվածությամբ, Լեհաստանի իշխանությունները Մինսկին մեղադրում են երկրի սահմաններին միգրանտների ճգնաժամ հրահրելու մեջ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր հայտարարել է, որ ապաստանի իրավունքը Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես մաքսանենգները շահագործում են, ինչը հակասում է ապաստանի իրավունքի էությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանըԵվրամիության անդամ Լեհաստանն աննախադեպ ճգնաժամի էր բախվել՝ Բելառուսի տարածքից միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Լեհաստանը և ԵՄ ղեկավարությունը տեղի ունեցածում մեղադրում են Լուկաշենկոյի վարչակազմին՝ պնդելով, թե այդ քայլերով նա փորձում էր Եվրամիության տարածքում քաոս և պառակտում ստեղծել:
Մինսկի եվրոպացի հարևանների մտահոգություններն էլ ավելի սրվեցին ռուսաստանյան «Վագների» զինյալների՝ Բելառուսում տեղակայվելու ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ի վարձկաններից տեղակայվել են Լեհաստանի և Լիտվայի սահմանների մոտ. Մորավիեցկի