Լեհաստանի կառավարությունը մտադիր է 2,5 միլիարդ դոլար ներդնել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանության ծրագրում, հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Մենք սկսում ենք անվտանգ սահման կառուցելու խոշոր նախագիծ, ներառյալ ամրացման համակարգ, ինչպես նաև լանդշաֆտային և բնապահպանական լուծումներ, որոնք կբարդացնեն այս սահմանը պոտենցիալ թշնամու համար», - ասել է նա:
Դոնալդ Տուսկը նշել է Լեհաստանի ռազմավարական դիրքը ՆԱՏՕ-ի և Եվրամիության արևելյան թևում։
2021 թվականի ամռանը և աշնանը Լեհաստանում և բալթյան երկրներում բռնկվեց միգրացիոն ճգնաժամ. այդ երկրների իշխանությունները կարծում են, որ դա կազմակերպվել է Բելառուս նախագահ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից։ Բելառուսի իշխանությունները, նրանց տվյալներով, հազարավոր միգրանտների Մերձավոր Արևելքի երկրներից փողի դիմաց հասցրել են Մինսկ, ապա փախստականների քողի տակ նրանց բերել ԵՄ երկրների հետ սահման՝ առաջարկելով անցնել այն։