Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, կոլաժ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը երկուսուկես ժամ է տևել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։

Պուտինը նաև Թրամփին փոխանցել է, որ վաղը տեղի կունենա գերիների փոխանակում՝ 175-ը 175-ի դիմաց սկզբունքով։

Կրեմլի և Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ երկուսուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Թրամփն ու Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները քննարկել են նաև Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ այդ հարաբերությունների բարելավումը զգալի հեռանկարներ է բացում ապագա տնտեսական համագործակցության և խաղաղության հաստատումից հետո աշխարհաքաղաքական կայունության ապահովման համար։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը լավ է ընթանում և դեռ շարունակվում է». Սպիտակ տան ներկայացուցիչԹրամփ. Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ անելիքներ կանԹրամփն ու Պուտինը վաղը հեռախոսազրույց կունենան՝ քննարկելու Ուկրաինայում հրադադարի հարցըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է․ ՈւշակովԱՄՆ-ը և Ռուսաստանը զգուշավոր լավատես են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում