«Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիսում անխուսափելի է». WSJ

Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում, 2019թ․

«Թուրքիան շարունակում է ուժեր կուտակել Սիրիայի հետ սահմանի երկայնքով՝ պատրաստվելով քրդական ուժերի դեմ հարձակման», - գրում է ամերիկյան Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

«Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների խոսքով՝ Թուրքիայի Զինված ուժերի հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումներն ինչպես նաև Անկարայի աջացությունը վայելող սիրիական խմբավորումների զինյալները կուտակվում են քրդերի կողմից վերահսկվող Քոբանի քաղաքի մերձակայքում»։

«Թուրքական հաձակումն անխուսափելի է, սակայն, դրա չափերն առայժմ հստակ չեն»,- նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայի ձեռքում է»