Մատչելիության հղումներ

Բլինքենը Թուրքիայից մեկնել է Իրաք


ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Իրաքի վարչապետի հետ, Բաղդադ, 13-ը դեկտեմբերի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Իրաքի վարչապետի հետ, Բաղդադ, 13-ը դեկտեմբերի, 2024թ․

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Թուրքիայից մեկնել է Իրաք։

Նա երեկ Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ, ընդգծել Վաշինգտոնի հավատարմությունը ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությանն, ինչպես նաև Իրաքի անվտանգությանը, կայունությանը և ինքնիշխանությանը:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քաղաքական գործընթացին՝ ընդգծելով, որ Սիրիայում այս անցումային գործընթացն ու դրանից բխող նոր կառավարությունը պետք է հստակ պարտավորություններ ստանձնեն՝ հարգելու սիրիացի ժողովրդի, փոքրամասնությունների, ինչպես նաև Սիրիայի բոլոր կրոնական միավորների իրավունքները:

Բլինքենն ընդգծել է նաև մարդասիրական օգնության հոսքը դյուրացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել, որ պետք է թույլ չտալ, որ Սիրիան օգտագործվի որպես հենակետ ահաբեկչության համար։

Բլինքենն Անկարա էր ժամանել սեպտեմբերի 12-ին՝ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի և Թուրքիայի հովանավորած ապստամբների միջև բախումների ֆոնին։ Նա Անկարայում թուրքական իշխանությունների հետ քննարկեց Սիրիայում կայունության հաստատման ուղիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG