Ամերիկյան առաջատար The Washington Post-ի խմբագրակազմը քննադատում է COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը` նկատելով, որ ՄԱԿ-ը Ադրբեջանին վստահելով այդ միջոցառումը աչք է փակել Ալիևի ռեժիմի բռնաճնշումների վրա:
«Երբ ՄԱԿ-ը որոշում է` ով պետք է ընդունի իր կլիմայական ամենամյա համաժողովը, չափանիշները երկրի ենթակառուցվածքներն են, կլիմայի հարցով պարտավորությունները, քաղաքական կայունությունը և ֆինանսական ռեսուրսները։ Բայց ոչ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կամ, ըստ երևուjթին, այն, թե արդյոք որոշ ռեժիմների արտոնություն շնորհելն անհարմար դրության մեջ կդնի կազմակերպությանը և իր հավաքած կլիմայի դիվանագետներին», - գրում է The Washington Post-ը` շարունակելով. - «Արդյունքում աշխարհի ամենաճնշող կառավարիչների և հանածո վառելիքի ամենաեռանդուն արդյունահանողների «կանաչ լվացման» դեպքերը կրկնվում են»։
Ամերիկյան հեղինակավոր թերթը հիշեցնում է, որ նոյեմբերի 11-22-ը նախատեսված կլիմայի հարցով հեղինակավոր միջոցառումը երրորդ անգամ անընդմեջ տեղի է ունենում բռնապետությունում, երկրորդ անգամ՝ նավթային պետությունում:
«Ադրբեջանը կառավարում է դաժան դեսպոտ Իլհամ Ալիևը», - գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ այդ հավաքը հյուրընկալելով Ալիևի ռեժիմը ցանկանում է բարելավել իր հեղինակությունը։
«Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 60 օրենսդիրներ նամակ հղեցին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով «ճնշում գործադրել բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ էթնիկ հայերին, անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար», ինչը Ադրբեջանի ղեկավարը «եղկելի» որակեց։ Մինչդեռ օրենսդիրների բարձրաձայնած մտահոգությունները շատ իրական են։ Մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ Ադրբեջանի ճղճիմ փաստերը հիմնավորված են լայնածավալ ապացույցներով», - պնդում է հոդածագիրը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պոդեստան հերքում է Բաքվի պնդումները, թե պատժամիջոցների մասին կոնգրեսականների նամակը գրվել է ԱՄՆ պետքարտուղարությունումԳաֆարովան հաստատեց՝ ադրբեջանցի պատգամավորները կոչ են անում խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը Ալիևը զգուշացնում է Հայաստանին «չզինվել ու չմոռանալ վերջին պատերազմները», Երևանն արձագանքում էԹերթը հիշեցնում է անցյալ տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին՝ շեշտելով, որ ադրբեջանական զինուժի գործողությունները ստիպել են հայ բնակչությանը լքել իրենց տները, լուծարել իրավական, քաղաքական, քաղաքացիական ինստիտուտները։
«Առնվազն 23 հայտնի հայ քաղաքական գործիչներ դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտում՝ այդ թվում Ռուբեն Վարդանյանը՝ ռուսահայ միլիարդատեր, ով պաշտոն է զբաղեցրել Ղարաբաղում մինչև Ադրբեջանի հարձակումը», - գրում է ամերիկյան լրատվամիջոցը:
Թերթը վկայակոչում է Human Rights Watch և Freedom Now իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ զեկույցը, որում նկարագրվում է Ադրբեջանում առանձին անձանց դեմ բռնաճնշումների ալիքը՝ այդ թվում տասնյակ անձանց քաղաքական դրդպատճառներով ձերբակալությունները, կեղծ քրեական մեղադրանքները՝ COP29-ի հանդիպման նախաշեմին։
«Պարոն Բլինքենին հղած նամակի համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը այս տարվա հունիսի դրությամբ 303 է», - շեշտում է պարբերականը՝ թվարկելով ամենահնչեղ գործերը, այդ թվում՝ հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի դեմ հարուցված «կեղծ մեղադրանքներով քրեական գործը»: «Առանձնակի վրդովեցնող է Անար Մամեդլիի վետերան ակտիվիստի ձերբակալությունը», որը COP29-ին ընդառաջ հիմնադրել էր «Արդար կլիմայական միջավայր» նախաձեռնությունը, հույս ունենալով, որ հեղինակավոր հավաքի ընթացքում ու դրա շնորհիվ կկարողանա քննարկել Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և շրջակա միջավայրի խնդիրները, արդյունքում, սակայն, նա հայտնվեց բանտում։
«Կառավարությունը զրպարտության կեղծ մեղադրանքներով քրեական գործ հարուցեց նաև Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերեմլիի դեմ։ Դատական գործընթացը բազմիցս հետաձգվել է, հնարավոր է՝ մինչև կլիմայական համաժողովի ավարտը», - գրում է The Washington Post-ը և ընդգծում․ - «Պարոն Ալիևը տանել չի կարողանում լուրջ քաղաքական մրցակցությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի Ժողճակատի առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Քերիմլիին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկումԳուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինվել է տնային կալանքով«Այո, սա կլիմայական համաժողով է, և գլոբալ տաքացումը խնդիր է, որն ազդում է բոլոր երկրների վրա և պահանջում է ընդհանուր ջանքեր՝ անկախ քաղաքականությունից: Բայց այս փաստերն անբարեխիղճ ռեժիմներին չպետք է ամեն տարի հեղինակություն և լեգիտիմություն ընձեռեն», - եզրափակում է ամերիկյան առաջատար պարբերականը։
COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի հասցեին արևմտյան լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների քննադատություններին երեկ որոշել է անձամբ արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Newsweek-ում հրապարակած իր հոդվածում ադրբեջանցի պաշտոնյան պնդել է, թե Բաքվի հասցեին բացասական բովանդակության տարածման ետևում կանգնած է հայկական լոբբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել