Վրաստանի խորհրդարանը րոպեներ առաջ երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։
Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։
Օրենքը նախատեսում է, որ 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:
Օրինագիծը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ էր կանչվել։ Ապրիլի սկզբին այն կրկին շրջանառության մեջ դրվեց խորհրդարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծեծկռտուք, լեզվակռիվ Վրաստանի խորհրդարանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանի կոմիտեն մեկ րոպեանոց նիստում հավանություն է տվել վիճահարույց օրինագծին. ցույցը շարունակվում է
Մանրամասները տե՛ս այստեղ