Մատչելիության հղումներ

Կոբախիձեն «անկեղծ զրույց» է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ, 14-ը մայիսի, 2024թ.
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ, 14-ը մայիսի, 2024թ.

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ։

Վրաստանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ կողմերն «անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերի շուրջ»։

«Իրակլի Կոբախիձեն Ջեյմս Օ՛Բրայենին բացատրել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հայտնել է իշխող թիմի պատրաստակամությունը վետոյի ընթացակարգի շրջանակներում դիտարկելու միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները։ Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ»,- ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում։

Վրացական աղբյուրների համաձայն՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ցանկություն էր հայտնել նաև հանդիպելու երկրի իշխող ուժի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Վերջինս, սակայն, մերժել է հանդիպման առաջարկը։

Վարչապետ Կոբախիձեն հաստատել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Իվանիշվիլին «շանտաժի տակ որևէ հանդիպում չի անցկացնի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG