Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։
«Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։
Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։ Լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Փոխարենը նշվել է, որ օրենքի համաձայն՝ օմբուդսմենի գրասենյակը տեղեկատվության տրամադրումը սահմանափակելու իրավունք ունի։
Ղարաբաղում խնամքի տանը գտնվող հայերի պարենային ապահովումը դրված է աշխատանքի և սոցապնախարարության վրա։ Նախարարությունից ևս «Թուրանի» հարցերին չեն պատասխանել։
Գործակալությունը լուսանկար է հրապարակել, որտեղ խնամքի տանը ճաշում են 7 տարեց մարդիկ, ենթադրաբար միայնակ, հիվանդ ու առանց տուն մնացած հայեր։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին ապրիլի սկզբին «Ազատության»-ը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ 50-ից ավելի անձի հոկտեմբերից օգնել են տեղափոխվել Հայաստան իրենց ցանկությամբ։
Հայկական կողմի որոշ, սակայն որ ստույգ գնահատականներով՝ այս պահին Արցախում մնացած հայերի թիվը երկու տասնյակից էլ քիչ է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանին մեղադրանք է ներկայացվել լրտեսության համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի Կարմիր մահիկի աշխատակիցներն այցելել են Արցախում մնացած հայերին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյոք Արցախում մնացած հայերը մասնակցելու են Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին