Կարմիր մահիկի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն այցելել են Արցախում, այդ թվում՝ Ստեփանակերտում մնացած հայերին՝ «գնահատելու նրանց կարիքները»։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցը տեղի է ունեցել շաբաթասկզբին, կազմակերպության աշխատակիցները «ծանոթացել են քաղաքացիների կենսապայմաններին և հարցում անցկացրել՝ պարզելու բնակիչների կարիքները, թե ինչ օգնություն և ծառայություններ կարող են տրամադրել»:
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո շուրջ 105 հազար արցախցիներ հեռացան Հայաստան: Դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում Արցախի օմբուդսմենը հայտնել է, որ իրենց տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում այս պահին շուրջ 20 արցախցի է ապրում։