86 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը

Ջոն Պրեսկոտ, արխիվ

86 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ (1997-2007) Ջոն Պրեսկոտը, հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ընտանիքի ներկայացուցիչներին։

Նրանց խոսքով՝ Պրեսկոտը Ալցհեյմերի հիվանդություն ուներ և մահացել է խնամքի հաստատությունում։

Պրեսկոտը, երբ գտնվում էր Թոնի Բլեերի կառավարությունում, օգնել էր հարթել սուր հակասությունները Լեյբորիստների և արհմիությունների միջև հարաբերություններում:

Ջոն Պրեսկոտը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողն է եղել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջոն Պրեսկոտ. «Հայաստանի ժողովուրդն ու քաղաքական վերնախավը պետք է որոշեն՝ վերականգնո՞ւմ ենք հավատն ընտրական համակարգի նկատմամբ»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ժամանել են Երեւան