Պաշտպանության նախարարը մեկնել է Ֆրանսիա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, արխիվ

Հունիսի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում է ՊՆ-ն։ Այցի օրակարգի մասին մանրամասներ գերատեսչությունը չի հաղորդում։

  • Հայաստանն ու Ֆրանսիան անցած աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։
  • Փարիզը հայտարարել է, որ Հայաստանին միայն պաշտպանական նշանակության սարքավորումներ է տալիս․ Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարեց, որ առաջնահերթ է այս տարածաշրջանում՝ և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը։
  • Ռազմական ոլորտում Հայաստանը գործակցում է Փարիզի հետ, խորացնում հարաբերություններն Աթենքի հետ։ Հունաստանի պաշտպանության նախարարը Երևան այցի ընթացքում չէր բացառել ռազմական ոլորտում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան գործակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԳՇ պետը եվրոպացի զինվորականների հետ քննարկել է համագործակցության հարցեր
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Դելին ցանկանում են ակտիվացնել գործակցությունը՝ չսահմանափակվել պաշտպանական գնումներով. Լեոնիդ Ներսիսյան