Իսրայելի օդուժի այսօրվա հարվածից Գազայի հատվածում սպանվել է առնվազն 50 պաղեստինցի

Հրթիռակոծության հետևանքները, Գազայի հատված, 6 հունիսի, 2024թ.

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթի և այլ շրջանների վրա այսօր Իսրայելի կատարած վերջին գրոհի հետևանքով սպանվել է առնվազն 50 պաղեստինցի: Մեծ թվով վիրավորներ փոխադրվել են «Ալ-Աքսայի նահատակների» հիվանդանոց՝ Դեյր ալ-Բալահ:

Ըստ պաղետսինյան աղբյուրների, Նուսեյրաթից զատ, իսրայելյան կործանիչներն ինտենսիվ ռմբակոծության են ենթարկել Գազայի հատվածի Ալ-Զեյթուն և Թալ Ալ-Հավա թաղամասերն, ինչպես նաև Ալ-Մաղազի և Ալ-Բուրեյջի ճամբարները:

Զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 36 հազար 700-ը:

Պատերազմը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելի հարձակում են կատարել հրեական խաղաղ բնակավայրերի վրա, սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Գազայի հատվածում վերջին տարիներին ընտրություններով իշխանությունը ստացած «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուտերեշն Իսրայելի բանակը ներառել է երեխաների նկատմամբ բռնություն գործադրողների ցանկում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն հուլիսի 24-ին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նիստում