Մատչելիության հղումներ

Գուտերեշն Իսրայելի բանակը ներառել է երեխաների նկատմամբ բռնություն գործադրողների ցանկում


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իսրայելի պաշտպանության բանակը ներառել է հակամարտությունների ժամանակ երեխաների նկատմամբ բռնություն գործադրողների սև ցուցակում:

«Այսօր ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից ստացել է պաշտոնական ծանուցում, որի համաձայն, Իսրայելն ընդգրկվել է հակամարտությունների ընթացքում երեխաների նկատմամբ բռնությունների կանխմանն ուղղված միջոցառումներ ձախողած երկրների ցուցակում»,- ասվում է ՄԱԿ-ում Իսրայելի պատվիրակության հրապարակած հաղորդագրությունում:

Ըստ այդմ, Իսրայելի բանակը ներառվել է երկրների ցանկում, որոնք համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել՝ բարելավել համար երեխաների պաշտպանությունը հակամարտությունների ժամանակ։

Իսրայելի՝ ցուցակում ընդգրկվելու մասին լուրերը հաջորդում են Գազայի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի դպրոցի իսրայելական ռմբակոծությանը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 40 պաղեստինցի, որոնցից մի քանիսը` երեխաներ:

Էրդանն ասել է, թե «ցնցված և զարհուրած է» Իսրայելն այս տարվա նշված ցուցակում ներառելու «ամոթալի» որոշումից: Նրա խոսքով, Իսրայելն իր փաստարկները կհրապարակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նախատեսված է հաջորդ ուրբաթ օրը:

The Guardian պարբերականի փոխանցմամբ, Գազայի հատվածում 8 ամիս տևող պատերազմի ընթացքում 36 հազար 500 զոհված պաղեստինցիներից ավելի քան 13 հազարը երեխաներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG