Սլովակիան սպառնացել է Ուկրաինային պատասխան միջոցներով ռուսական գազի տարանցումը դադարեցնելու դեպքում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, արխիվ

Սլովակիան կքննարկի Ուկրաինայի դեմ պատասխան միջոցները, ինչպիսիք են հունվարի 1-ից հետո էլեկտրաէներգիայի պահեստային մատակարարումների դադարեցումը, եթե Կիևը դադարեցնի ռուսական գազի տարանցումը Սլովակիա, ուրբաթ օրը հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Տեսաուղերձում Ֆիցոն կրկնել է իր տեսակետը, որ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումների դադարեցումը կհարվածի ԵՄ-ին և նրա մրցունակությանը։

Կիևը հրաժարվել է երկարաձգել Մոսկվայի հետ տարանցիկ համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է տարեվերջին, քանի դեռ պատերազմն ընթանում է։

Սլովակիան իր հերթին պնդում է, որ այլընտրանքային երթուղիները կտրուկ կբարձրացնեն ծախսերը և կհարվածեն սեփական տարանցիկ գործունեությանը։

«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ պատասխան քայլերի հնարավորությունները»,- ասել է վարչապետ Ֆիցոն։

Ռոբերտ Ֆիցոն այն եզակի եվրոպացի առաջնորդներից է, որոնք Կրեմլի հետ լավ հարաբերություններ ունեն: Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում նա հանդիպել է Պուտինի հետ՝ Կիևի զայրույթը հարուցելով։

Ֆիցոն նաև դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները