Սիրիայի զինված ուժերը, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, հարվածել են գրոհայինների խմբերին՝ Սիրիայի Համա նահանգի հյուսիսում և հարավում, ասվում է հանրապետության պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չնայած հարվածներին, ապստամբները շարունակում են հարավ շարժվել։ Հինգշաբթի գիշերը հազարավոր մարդիկ արդեն լքել են սիրիական կենտրոնական Հոմս քաղաքը։ Ապստամբները գրավել են հյուսիսում գտնվող Հալեպը և կենտրոնում՝ Համա քաղաքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիացի ապստամբները դուրս են մղել կառավարամետ ուժերին Համայից՝ գրավելով քաղաքըՄարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտնել է, որ հազարավոր մարդիկ Հոմսից սկսել են փախչել հինգշաբթի գիշերը դեպի արևմտյան ափամերձ շրջաններ՝ կառավարության հենակետը:
Լիբանանի տրանսպորտի նախարար Ալի Համիեն ասել է, որ ուրբաթ առավոտյան իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի և Սիրիայի սահմանային երկու անցակետերի։ Սիրիական պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման պատճառով չի գործում Լիբանանի հետ սահմանային անցակետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ՄԱԿ-ի՝ Սիրիայում շուրջ 50 հազար մարդ է տեղահանվել, սպանվել է ավելի քան 40 խաղաղ բնակիչ