Մատչելիության հղումներ

Սիրիացի ապստամբները դուրս են մղել կառավարամետ ուժերին Համայից՝ գրավելով քաղաքը


Syria Opposition
Syria Opposition

Հինգշաբթի օրը սիրիացի ապստամբները դուրս են մղել կառավարամետ ուժերին Համայից՝ գրավելով քաղաքը։

Սիրիական բանակը հայտարարել է, որ ապստամբները մտել են Համա ինտենսիվ բախումներից հետո և հայտարարել, որ վերաբաշխվում են քաղաքից դուրս՝ «քաղաքացիների կյանքը պահպանելու և քաղաքային մարտերը կանխելու համար»։

Ապստամբները հայտնել են, որ գրավել են քաղաքի հյուսիս-արևելյան շրջանները և կենտրոնական բանտը՝ ազատ արձակելով կալանավորներին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս շաբաթ Սիրիայի հարցով նախարարական հավաք կանցկացնի Թուրքիայի, Իրանի, Սիրիայի իր գործընկերների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG